⚖️ «Ավետիք Չալաբյանը, Գագիկ Ծառուկյանը քաղբանտարկյալ են»․ Արման Աբովյան
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի, Ավետիք Չալաբյանի, Արեգնազ Մանուկյանի, Անդրանիկ Թևանյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։
Աբովյանը Գագիկ Ծառուկյանի գործը որակել է «ուղիղ, պարզ դասագրքային քեյս» և նշել, որ մարդիկ հետապնդվում են իրենց քաղաքական հայացքների ու կարծիքի համար։
aravot.am |
@aravot