«Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է, եթե չասեմ ընդհանրապես խաթարման ռիսկ, որովհետև պատկերացրեք՝ մենք ունենք մի իրավիճակ, որ այլ քաղաքական ուժի պայմանական ներկայացուցիչը քարոզարշավ է իրականացնում, ընդհուպ մինչև Սամվել Կարապետյանի վերաբերյալ խոսակցություն է ունենում, իր կողմից նախընտրական ցուցակի ձևավորմանը ակտիվ մասնակցում է։ Բայց մյուս կողմից ունենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին, որը ինը ամիս առանց նվազագույն իրավական հիմքի գտնվում է կալանքի պայմաններում։ Ես հատուկ ընդգծեմ, որ լինի դա կալանքը, թե տնային կալանքը, դրանք երկուսն էլ կալանք են»,–դատարանի բակում լրագրողների հարցերին ի պատասխան նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն է․ փաստաբանը՝ Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման մասին https://youtu.be/p1JmEn15RF8?si=pxfOsIxVun7tTIMu