📌 Անձնագրերը՝ աշխարհում
Այսօր պաշտոնապես ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կենսաչափական նոր անձնագրի նմուշը։ Այն լինելու է կարմիր։
Պաշտոնապես հաղորդվում է, որ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։
💡🔍 Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
🔺 «Փաստերի ստուգման հարթակի» ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարբեր բաց աղբյուրների համաձայն, կարմիր գույնի անձնագիրը լայնորեն տարածված է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Եվրոպայում։ Հայաստանի հարևաններ Վրաստանը, Թուրքիան և Իրանը ևս ունեն կարմիր գույնի անձնագիր։ Այդ գույն է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անձնագրերը։