‼️ «Անկախ դիտորդ» դաշինքը պահանջում է անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի ազատության սահմանափակումը:
📣 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
🗣 «Խիստ մտահոգիչ է, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել»,- գրել է Իոաննիսյանը:
🔗 Կարդալ ավելին
Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: