Մեր շատ քաղաքացիների համար ակտուալ մի հարցից եմ ուզում խոսել։ Հոսանքի բաժանորդ դառնալու համար արդեն քանի տարի է, ինչ ՀԷՑ-ից հսկայական գումարներ են պահանջում մարդկանցից։ Մի քանի մետր տարածության վրա ընդամենը մի հոսանքի լար անցկացնելու համար պահանջում են 400 — 800 հազար դրամ, որպեսզի դարձնեն բաժանորդ։
Ինչի՞ համար, ի՞նչ թվեր են սրանք, ինչպե՞ս են հիմնավորվում այդ աստղաբաշխական թվերը։ Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց գետնի վրա հարցեր կան, որոնց հետ մեր ժողովուրդը բախվում է ու իսկապես սկսում է հարցեր տալ, թե ինչու՞։
Մարդը ուզում է իր ավտոտնակ հոսանք քաշել կամ իր նորակառույց տան համար հոսանք քաշել ու նրան ՀԷՑ-ը ասում է՝ 800 հազար դրամ։ Ինչի՞ համար։
Լավ, շատ հանգամանքներ հաշվի առնելով, ասում ենք՝ սուս մնանք, չասենք, չխոսենք այս պահին, որ քաղաքական երանգ չտան բարձրաձայնվող թեմային, բայց երբ ՀԷՑ-ը նման պայմաններ է դնում քո առաջ, իսկապես, պետք է բացատրություն տան, թե այդ ի՞նչ գներ են ու ինչպե՞ս են դրանք որոշվել։ Քաղաքացիներից քերթել են այս փողերը, որ Ղազինյան Դավիթը, հիմա էլ Ռոմանոսը 20 միլիոն դրամ աշխատավարձ ստանա՞ն։ Շատ չեք լկստվե՞լ։