Բրյուսելի Իքսել համայնքի Ժորժ Բրյուգմանի հրապարակը կրկին վերածվել էր Հայաստանի մշակույթը, համերը, ավանդույթներն ու ստեղծարար ներուժը ներկայացնող կենդանի հարթակի։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող հայկական տոնավաճառն այս տարի առանձնացավ առավել լայն մասնակցությամբ, մեծաթիվ այցելուներով և զգալիորեն աճած հետաքրքրությամբ։
Եթե առաջին տոնավաճառը կարևոր սկիզբ էր Հայաստանի և հայկական արտադրանքի ճանաչելիությունը Բելգիայում բարձրացնելու ճանապարհին, ապա այս տարվա տոնավաճառը դարձավ այդ նախաձեռնության կայացած և սպասված շարունակությունը։
Հազարավոր այցելուներ՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, բելգիացիներ, եվրոպական կառույցների ներկայացուցիչներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ և Հայաստանի բարեկամներ համախմբվել էին մեկ վայրում՝ բացահայտելու Հայաստանի մշակութային և տնտեսական ներուժը։
Օրվա ընթացքում հրապարակում իշխում էր հայկական ջերմ ու տոնական մթնոլորտը։
Այցելուները ծանոթացան հայկական գինիներին, ավանդական ուտեստներին, պանրի և քաղցրավենիքի տեսակներին, ձեռագործ աշխատանքներին, արվեստի նմուշներին և հայկական արտադրողների բազմազան առաջարկներին։
Երգը, պարը, գույները, բույրերն ու համերը Բրյուսելի սրտում ստեղծել էին Հայաստանի յուրահատուկ ներկայությունը՝ հասանելի և գրավիչ բոլոր այցելուների համար։
Միջոցառման ընթացքում Իքսելի շրջանի քաղաքապետ Ռոմեն դը Ռոզմը հիշեցրեց, որ նախորդ տարի առաջին հայկական տոնավաճառի ժամանակ խոսվել էր Իքսելում նոր ավանդույթ ստեղծելու մտադրության մասին։
Նրա խոսքով՝ այսօր արդեն կարելի է ասել, որ այդ խոստումը կյանքի է կոչվել. Իքսելն այս տարի ևս սիրով հյուրընկալեց հայկական տոնավաճառը։
Քաղաքապետը նաև ընդգծեց, որ եթե նախաձեռնությունը շարունակվի նաև հաջորդ տարի, ապա արդեն հնարավոր կլինի խոսել Իքսելում հաստատված և կայացած ավանդույթի մասին։
Իր ելույթում Իքսելի փոխքաղաքապետ Ջուլի դը Գրոթը նշեց, որ Հայաստանն ու Բելգիան կապված են անցյալի, ներկայի և ապագայի ամուր թելերով։
Նրա խոսքով՝ այդ բարեկամությունը հատկապես տեսանելի է Իքսելում, որտեղ գտնվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, հայկական եկեղեցին, իսկ այժմ նաև հայկական տոնավաճառը՝ որպես Հայաստանի մշակույթն ու ստեղծարար ներուժը ներկայացնող նոր հարթակ։