❓Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-20262026 թվականի հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները և դաշինքները հրապարակել են պատգամավորի թեկնածուների ընտրացուցակները։ 19 կուսակցություն և դաշինք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել, որոնցից ամենամեծ ընտրացուցակն ունի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ներառված է 293 մարդ, որոնցից 10-ը Հայաստանում առաջին չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։ 📌 «Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում և այլն։
❗️Մեր ուսումնասիրության համար ցուցակի առաջին 100 անձանց ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթահարի անցողիկ շեմը կամ մեծամասնություն կազմի, ապա, հիմնականում, առաջին 100-յակում ընդգրկված թեկնածուներն են դառնալու պատգամավոր։
🔗 Ամբողջական հոդվածը՝
ԱՅՍՏԵՂ
Ինչպե՞ս է փոխվել իշխող ուժի նախընտրական ցուցակը․ 2021-2026
«Հետքն» ուսումնասիրել է ՔՊ-ի ցուցակի առաջին 100 թեկնածուների տվյալները, թե ինչ պաշտոն են զբաղեցնում, արդյոք եղել են 2021-ի հունիսին…