⚛️ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով՝ Հայաստանը մինչև 2027-ի ավարտը պետք է ընտրի նոր ատոմային էներգաբլոկի տեխնոլոգիան։ Ծրագիրը դեռ չի հստակեցնում դրա հզորությունը կամ մատակարարին։
🔹 Դիտարկվող տարբերակներից են փոքր մոդուլային ռեակտորները (SMR), ինչպես նաև ավանդական ատոմակայանները։ Հայաստանը համագործակցության հնարավորություններ է ուսումնասիրում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ։
🇺🇸 ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ակտիվացել է․ փետրվարին Երևանն ու Վաշինգտոնը ստորագրել են քաղաքացիական միջուկային համագործակցության «123 համաձայնագիրը»։ Նախկինում քննարկվել են մոտ 300 ՄՎտ հզորությամբ ամերիկյան մոդուլային ռեակտորներ։
🇷🇺 «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է մեծ կամ միջին հզորության ատոմակայան՝ մեկ կամ երկու էներգաբլոկով։
🏭 Կառավարության ծրագրով նախատեսվում է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարացնել մինչև 2036-ը։ Մեծամորի ատոմակայանն այժմ ապահովում է Հայաստանի տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 30 տոկոսը։