Նշենք՝ երկու տարի առաջ Քնեսեթի կրթության հանձնաժողովը նույնպես բաց քննարկում էր անցկացրել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով։ Հանձնաժողովի նախագահ, իսկ ներկայումս սոցիալական ապահովության նախարար Յակով Մարգին հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «բարոյական պարտականություն է»։ Նա նաև կոչ էր արել այն ժամանակվա Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնին իրականացնել իր ավելի վաղ տված խոստումը և պաշտոնապես հայտարարել, որ Քնեսեթը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Մինչ օրս Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ արդյունք չէին տվել։
❗️Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, ով ներկայացրել է համապատասխան օրինագիծը, կառավարության նիստում հայտարարել է․ «Երբեք ուշ չէ ճիշտ գործել»։