Կոնգրես հյուրանոցում դաշնակներով շրջապատված Աղվան Վարդանյանի աչքերի մեջ նայելով` ուղիղ ասել եմ իրեն, որ ինքը անարդյունավետ պատգամավոր է ու չպետք է գնա ԱԺ: Նույնքան անարդյունավետ են «Հայաստան» դաշինքի շատ այլ պատգամավորներ, որոնք պադոշի պես նորից խցկվել են ցուցակում: Ի՞նչ եմ ես ասել այս մարդկանց: Ասել եմ` մի անգամ նույն կազմով արդեն ցույց եք տվել, որ արդյունք չեք տալիս, հիմա բարի եղեք, զիջեք ձեր տեղը այլ մարդկանց, թողեք իրենք էլ փորձեն, գուցե, մի բան ստացվի: Այս խոսակցությունը չէր լինի, եթե նույն «Հայաստան» դաշինքը չկորցներ քվեներ, բայց կորցրել է ու մեծ տոկոս է կորցրել` դրանով իսկ ցույց տալով անարդյունավետություն: Հիմա իրենք նորից շարունակում են նույն կազմով ու նույն ձեռագրով, այսինքն, այս քաղաքական միավորը գնում է դեպի կործանում:
Բայց չէ, իրենք անդրդվելի են, դե իրենց աչքերով նայեք իրավիճակին, բա այդքան փողից հրաժարվե՞ն, ի՞նչ պայքար, ի՞նչ արդյունավետություն, միլիոնները բա չնստե՞ն հաշիվներին:
Եթե տանք քաղաքական գնահատականը, ապա պայմանական աղվանվարդանյանները զբաղված են ընդդիմադիր մարդկանց պայքարի ու հույզերի մոնետիզացիայով` փող են քերում: