🟨 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք է։
Օրենքով արգելվում է՝
▫️կիրառել կենդանիների առողջությանը կամ բարեկեցությանը վնասող մեթոդներ,
▫️կենդանիներին ներգրավել այնպիսի ցուցադրությունների, սպորտային կամ ժամանցային միջոցառումների, որոնց ընթացքում նրանք կարող են ենթարկվել տանջանքների, վնասվածքների կամ հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում։
▫️Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները հանրային տարածքներում իրականացնում են մշտական վերահսկողություն՝ կենդանիների մասնակցությամբ ապօրինի ցուցադրությունները կանխելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում բացառելու նպատակով։
Երևանի քաղաքապետարան