▪️ Հրադադարի ընթացքում (հատուկ ռազմական գործողության) գոտում գտնվող ռուսական բոլոր զորախմբերը ամբողջությամբ դադարեցնում են մարտական գործողությունները։
▪️ ՌԴ զինված ուժերը հրադադարի ընթացքում դադարեցնում են հարվածները Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈՒ) տեղակայման վայրերին և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։
▪️ Ռուսաստանը կոչ է անում ուկրաինական կողմին հետևել հայտարարված հրադադարին։
▪️ ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան, եթե ՈւԶՈՒ-ն խախտի հրադադարը հատուկ ռազմական գործողության գոտում կամ փորձի հարվածներ հասցնել բնակավայրերին։
▪️ ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին, եթե Ուկրաինան փորձի խափանել Մոսկվայում Հաղթանակի 81-րդ տարեդարձի տոնակատարությունը։
▪️ ՌԴ ՊՆ-ն նախազգուշացրել է Կիևի քաղաքացիական բնակչությանը և օտարերկրյա դիվանագետներին՝ անհրաժեշտության դեպքում ժամանակին լքել քաղաքը՝ պատասխան հարվածի դեպքում։
Մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը Ռուսաստանը հայտարարում է հրադադարի ռեժիմ: ️ ️ Մարտական գործողությունները կդադարեցվեն։ ՌԴ զինված ուժերը համարժեք պատասխան կտան Ուկրաինայի կողմից հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման։ Կիեւի կենտրոնին զանգվածային հարված…