Կապանի լեռնահարստացման կոմբինատը պարտվել է ԲԸՏՄ-ի դեմ դատական վեճերից մեկըՎարչական դատարանը մերժել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ):
Սա ԲԸՏՄ-ի դեմ հանքարդյունահանող ընկերության դատական հայցերից մեկն է, մյուսը դեռ քննվում է:📌 Հիշեցնենք, որ «Հետքի»
հարցման հիման վրա ԲԸՏՄ-ն Կապանի ԼՀԿ-ում
ստուգում էր սկսել 2024 թ․ օգոստոսին։ Ստուգման նպատակն էր պարզել կոմբինատի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին։
Այդուհանդերձ, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն
պնդում է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից բաց եղանակով հանքարդյունահանում չի իրականացրել (հետեւաբար, դրա թույլտվության կարիք էլ չկար):
🔗Մանրամասները՝
ԱՅՍՏԵՂ
Կապանի լեռնահարստացման կոմբինատը պարտվել է ԲԸՏՄ-ի դեմ դատական վեճերից մեկը
Վարչական դատարանը մերժել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ): Սա…