Blog

  • «Причина кампании против Католикоса — упоминание Арцаха»: Нарек Карапетян проком…

    «Причина кампании против Католикоса — упоминание Арцаха»: Нарек Карапетян прокомментировал выступление Пашиняна
    Глава фракции «Сильная Армения» заявил, что премьер-министр Никол Пашинян «раскрыл карты», объясняя причины давления на Католикоса всех армян Гарегина II.
    «Он прямо сказал, что проблема связана с тем, что упоминается название Арцаха, а не с теми причинами, о которых они говорили ранее», — заявил Карапетян и назвал происходящее «инструментом давления» на духовный центр страны.
    Комментируя слова Пашиняна о том, что ограничения на экспорт со стороны РФ были введены по просьбе оппозиции, Карапетян заявил: «Нужно было на кого-то это переложить».
    🛫Подписаться на нас | Предложить новость

  • «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մե…

    ‼️ «Ես շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը որոշի Հայաստանին հեռացնել կազմակերպությունից. մեզ կազատի դուրս գալու-չգալու երկընտրանքից:
    🗣 Կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու: … Մենք բոլոր հարցերը տվել ենք, պատասխաններ չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր բոլոր հետաքրքրությունը սպառված են»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ հարցին:

  • Հայաստանի 29 743 քմ/կ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասի…

    🟨 Հայաստանի 29 743 քմ/կ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ։
    ▫️Գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել է Արծվաշենից, Ջերմուկի էն տարածքներից, որոնց մասին մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։
    ▫️Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը։
    Նիկոլ Փաշինյան

  • Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությու…

    📌Հայաստանն առաջիկա հինգ տարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) աշխատանքներն ակտիվացնելու կամ կազմակերպություն վերադառնալու որևէ պլան չունի։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ օգոստոսի 24-ին Ազգային ժողովում պատասխանելով Կառավարության 2026-2031-ի ծրագրի վերաբերյալ պատգամավորների հարցերին։
  • Մեր խնդիրն այն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյ…

    🔹Մեր խնդիրն այն է, որ մենք Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն, հայտարարել է Փաշինյանը

  • Пашинян: в ближайшие пять лет Армения не планирует возвращаться в ОДКБ и будет р…

    ❗️Пашинян: в ближайшие пять лет Армения не планирует возвращаться в ОДКБ и будет рада, если ее исключат
    «Могу с уверенностью сказать — мы не будем активизировать нашу работу в ОДКБ», — заявил премьер-министр РА Никол Пашинян.
    По его словам, в ОДКБ ведутся обсуждения, причем устав организации предусматривает возможность исключения страны из организации.
    @newsarmenia

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամ…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող ներմուծման սահմանափակումները քաջալերված և խնդրված են Հայաստանի ընդդիմադիր որոշ շրջանակների կողմից։
    Նիկոլ Փաշինյանը դա կապել է Հայաստանում իշխանափոխության հասնելու «գաղտնի պլանի» հետ, որի մասին ավելի վաղ խոսել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը։
    Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո լրագրողների հետ ճեպազրույցներից մեկի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք իշխանափոխության հասնելու «գաղտնի պլան» ունեն և շարժվելու են այդ պլանով։
    ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանը խոսել է ՌԴ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության նպատակը Ռուսաստանի հետ փոխշահավետ, բազմաոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունն է, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման նոր պայմաններում հարաբերությունների վերափոխումը, զարգացումն ու խորացումը։
    «Սա հեշտ գործընթաց չէ, բայց մենք առանց կրքեր բորբոքելու գնալու ենք այս ճանապարհով։ Բայց պետք է ասել ուղիղ՝ ներմուծման այն սահմանափակումները, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայաստանի նկատմամբ, քաջալերված և խնդրված են ընդդիմության կողմից, որոնք Ռուսաստանի որոշ շրջանակների առաջ ստանձնել են Հայաստանում իշխանափոխություն անելու հանձնարարություն և այդ շրջանակներին հավաստիացրել, որ սահմանափակումների գործադրումը կերաշխավորի իրենց հաղթանակը հունիսի 7-ի ընտրություններում։
    Հայաստանյան այդ նույն շրջանակները հիմա էլ ռուսաստանյան այդ նույն շրջանակներին հավաստիացնում են, որ եթե սահմանափակումները շարունակվեն և ավելի խստացվեն, իրենք փողոցային պայքարով իշխանափոխություն կանեն։ «Գաղտնի պլանը», որի մասին խոսում էր պատերազմի եռագլուխ կուսակցության առաջնորդներից մեկը, հենց սա է։ Ըստ այդ պլանի՝ իրենց հովանավորների աջակցությամբ պետք է այնպիսի տնտեսական սահմանափակումներ մտցվեն, որ Հայաստանում սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվի, որպեսզի ժողովուրդը Կառավարության դեմ սոցիալական բունտ անի. սա է «գաղտնի պլանի» էությունը»,- մանրամասնել է Փաշինյանը։
    Նրա խոսքով՝ սա նմանօրինակ առաջին պլանը չէ, և նման մի քանի պլաններ նախկինում արդեն տապալվել են։ Վարչապետը վստահ է, որ այս մեկն էլ կտապալվի։
    «Որովհետև Հայաստանի ժողովուրդն իր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը չի զիջի մաֆիային, և Հայաստանի տնտեսությունն էլ կշարունակի իր դինամիկ զարգացումը»,- ընդգծել է Փաշինյանը։
  • Пашинян в парламенте заявил, что был бы доволен, если бы ОДКБ исключила Армению…

    🔻 Пашинян в парламенте заявил, что был бы доволен, если бы ОДКБ исключила Армению из организации. По его словам, в ближайшие 5 лет Армения не планирует возвращаться в ОДКБ.
    «Я буду очень доволен, если организация исключит Армению. Во всяком случае это освободит нас от дилеммы выходить или не выходить», — заявил он

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ռազմավարա…

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ Հայաստանի գործընկերության ռազմավարական օրակարգն իրացվում է տեսանելի տեմպերով։
    ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունված՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ է տվել գործընթացին։

    «Հայաստանն այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, և մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում»,- ասաց նա։

    Փաշինյանի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում։

    «Իմ կարծիքով՝ Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան և դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեծ հաշվով բնական գործընթաց»,- նշեց վարչապետը։

    Նրա խոսքով՝ մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում և բոլորովին այլ բան՝ այն պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն չկա և հեռանկարը դրական է։

    «Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն երկու դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի և ըմբռնման վրա, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա և Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022, 2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար»,- հավելեց Փաշինյանը։