🟨 Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի: Կկառուցվեն՝
▫️հանգստի գոտիներ,
▫️մարզական և այլ միջոցառումների հարթակներ,
▫️հարմարավետ զբոսայգի,
▫️բացօթյա կինոդիտման վայր,
▫️սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում,
▫️տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները:
▫️Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։
Երևանի քաղաքապետարան