💬 Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:
🗣 «Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը: