🔹Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը, այս մասին Fars գործակալությանը հայտնել է Իրանի բանակցային թիմի աղբյուրը
📌Աղբյուրի խոսքով՝ նեղուցի վերաբացման վերաբերյալ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել, և այն կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ «ԱՄՆ-ն շարունակում է իր թշնամական գործողությունները»։
🔹Իրանը և Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել ցանկացած հարձակում, քանի որ համաձայնագրի հիմնական շրջանակները համաձայնեցվել են` Հորմուզի նեղուցի բացում, Իրանի միջուկային սպառնալիքի վերացում: Ես համաձայնել եմ չեղարկել հարձակումը, գրել է Դոնալդ Թրամփը