Blog

  • Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշ…

    Հակակոռուպցիոնը հայտնում է «Ուժեղ Հայաստանի» օգտին քվե ապահովելու համար ընտրակաշառքի բացահայտման մասին

    Կա 5 ձերբակալված:
    «Ուժեղ Հայաստանից» արձագանքել են այս հաղորդագրությանը՝ պնդելով, որ կոմիտեի տարածած տեսանյութի մեջ ներկայացված ձայնագրությունը մոնտաժված է:
  • «Ուժեղ Հայաստանից» հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություն…

    🔴«Ուժեղ Հայաստանից» հայտնում են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը մոնտաժված է
    🔽«Ուժեղ Հայաստանը» իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում, գրել է կուսակցության մամուլի խոսնակը` արձագանքելով կոմիտեի հայտարարությանը։

    «Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է»,–գրել է Մարիաննա Ղահրամանյանը։

    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան…

    Ինչպե՞ս է գյուղացու կյանքը փոպելու մթերման կայանը. Նարեկ Կարապետյան

  • Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են …

    Նիկոլ Փաշինյանը և «Քանդենք պետությունը» կուսակցությունը ակտիվորեն շրջանառում են հետևյալ տգետ դիլեմաները՝
    📍Եթե ասում ենք Արցախ, իրենք մեր երկիրը կկոչեն «Արևմտյան Ադրբեջան»։
    📍Եթե ասում են ցեղասպանություն և էթնիկ զտում, իրենք մեզ կմեղադրեն «ցեղասպանության մեջ»։
    📍Եթե ասենք Արցախի հայերի իրավունքներ, իրենք էլ կասեն՝ մենք էլ «իրավունք ունենք»։
    Այս թեզերի ծուղակը շատերն են ընկնում, բայց այստեղ խորքային հակատրամաբանություն կա, իսկ փաստերը խոսում են ամբողջությամբ հակառակ իրողության մասին։ Հերթով անցնենք։
    ❗️«Արևմտյան Ադրբեջան» զավթողական հայեցակարգը շրջանառության մեջ է մտել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Այդ ժամանակ՝ 2022 թվականի դեկտեմբերին Ալիևն ուղիղ տեքստով հայտարարել է․ «Այս տարածքում Հայաստան երբեք չի եղել։ Այսօրվա Հայաստանը մեր հողն է… Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը։ Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը։ Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք։ Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ…»։
    ❗️Երբ մենք չենք խոսում փաստերով ապացուցված ադրբեջանական հանցանքների մասին, երբ մենք պատրաստ ենք անգամ միջազգային դատարաններ ներկայացված հայցերից հրաժարվել, Ադրբեջանը «դատում է» մեր հայրենակիցներին, բոլորովին անհիմն ու առանց փաստերի մեղադրում նրանց և մեր պետությանը «ֆաշիստական» լինելու մեջ։ Նույն ինքը Ալիևը անցած տարվա հունվարին ուղիղ ասել էր․ «Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար․․․»։
    ❗️Արցախի հայերի իրավունքներն ամրագրված են միջազգային դատարանների տարբեր որոշումներով, որոնք այս պահի դրությամբ, այո, իրագործել հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացություն, բայց դա չի նշանակում, որ այդ իրավունքը չկա։ Խորհրդային Հայաստանում ադրբեջանցիների հետ կապված հայցերը միջազգային դատարանները փաստացի մերժել են։ Դրա մասին տարբեր մասնագետներ բազմիցս խոսել են։ Այս հարցում ադրբեջանական կողմը ևս որևէ փաստական հիմք չունի։
    Այսինքն՝ իր «հայելային» վտանգավոր ու գերտգետ համեմատություններով Նիկոլ Փաշինյանը ուղղակի օժանդակում է Ալիևին հորինել գոյություն չունեցող պատմություն մեր հաշվին, հորինել գոյություն չունեցող իրավունքներ մեր հաշվին։ Նա հեռացնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենին ԱՄՆ փոխնախագահին ցեղասպանության մասին փաստական գիրք նվիրելու համար, փոխարենը Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրությունից պահանջել է 1918 թ. իրադարձությունները ճանաչել որպես «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»։
    Ամեն անգամ նորովի եմ համոզվում, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի մարդն է Հայաստանում։ Նրա բոլոր հայտարարությունները, քայլերը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ առումով ծառայեցվում են ադրբեջանական կողմի շահերի սպասարկմանը։ Կարևորը, որ այդ ամենը արվում է «խաղաղության» և «անկախության» բառերի խեղման ճանապարհով․․․

  • «Նադայել եղանք, ի՞նչ իշխանություն, մեքենաների շթերը, բանդաժները ջարդել ենք, փոս …

    «Նադայել եղանք, ի՞նչ իշխանություն, մեքենաների շթերը, բանդաժները ջարդել ենք, փոս փախցնելով ենք քշում»
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Спикер НС РА Ален Симонян:Будьте осторожны, раздающих и берущих предвыборные взя…

    ❗️Спикер НС РА Ален Симонян:
    Будьте осторожны, раздающих и берущих предвыборные взятки будут «СИЛЬНО» ловить.
    И скажу вам, что если в подобных делах немножко «СИЛЬНО» потянуть за ниточку — могут вскрыться еще более СИЛЬНЫЕ вещи.
    Нужно «СИЛЬНО» быть дебилом, чтобы в сегодняшней Армении хотеть раздавать предвыборные взятки и надеяться переварить это.
    @bagramyan26

    Баграмян 26

    ‼️«По-нашему» Ташира Само раздавала избирательные взятки: разоблачение Антикоррупционного комитета РА (аудиозапись)․

  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքա…

    🔹Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է մետրոյում Փաշինյանի վարքագիծը։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից
    📌Հիշեցնենք՝ մարտի 22-ին Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի զրույցը մետրոյի վագոնում վեճի էր վերածվել։ Փաշինյանը հունից դուրս էր եկել, բղավելով և մատ թափ տալով էր խոսել կնոջ հետ։ Վարչապետին չէր զսպել նաև կնոջ անչափահաս երեխայի ներկայությունը։
  • Նույնիսկ եթե ձեր վրա ցեխ նետեն, պետք է լռեք․ պատգամավորը Իսպանիայի թագավորի օրի…

    ♦️ Նույնիսկ եթե ձեր վրա ցեխ նետեն, պետք է լռեք․ պատգամավորը Իսպանիայի թագավորի օրինակն է բերել
    https://armlur.am/1551148/

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քայլ…

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցը վերահսկելու ուղղությամբ։
    Այս մասին Թրամփը հայտարարել է իսրայելական Channel 14-ին տված հարցազրույցում։

    «Այո, իհարկե, դա արդեն տեղի է ունենում»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարո՞ղ է վերահսկողություն հաստատել ռազմավարական ջրային ուղու նկատմամբ։

    Ավելին, մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ համագործակցության մակարդակը, Թրամփը նշել է, որ համակարգումը շատ սերտ է։

    «Համակարգումը շատ սերտ է։ Մենք լավ հարաբերություններ ունենք։ Ավելի լավ լինել չէր կարող», — ասել է նա։

    Թրամփը հավելել է, որ Իրանը շատ է ցանկանում համաձայնագիր կնքել։

    «Կարծում եմ՝ նրանք իսկապես ցանկանում են դա։ Յուրաքանչյուր ոք, ով ոչնչացվում է, կցանկանար (գործարք), այնպես չէ՞», — ասել է նա։

  • Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի նկատմամբ երկրների անգործությունը բացասական …

    🔹Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի նկատմամբ երկրների անգործությունը բացասական հետևանքներ կունենա ողջ համաշխարհային կարգի համար, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային