«Քաղաքականությամբ չեմ զբաղվում»-ը` փախուստ սեփական անձի նկատմամբ պատասխանատվությունիցԱրցախը հանձնեցին ու հայաթափեցին, պատերազմ պարտվեցին, 4000 զոհ ու տասնյակ հազարով հաշմանդամ ունեցանք, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Հայաստանի տարածքներն օկուպացված են, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Պետական պարտքը 7-8 միլիարդ դոլար ավելացրել են, ինչի հետևանքով գույքահարկերն ու ամեն ինչը թանկացել է, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Պետական պարտքով արված ասֆալտը մեկ ձմեռ չի դիմանում, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Ադրբեջանը պահանջում է 300 հազար ադրբեջանցու վերադարձ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Հայերին Բաքվում ցմահ դատում են, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Ալիևի պահանջով սահմանադրություն է փոխվում, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Փաշազադեի քմահաճույքով հարձակում է սկսվում եկեղեցու դեմ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Սնունդը, տրանսպորտը թանկացել են, կենցաղային ծախսերը շարունակ աճում են, եկամուտները` ոչ, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Երկրում ատելության մթնոլորտ է, եղբայրը եղբոր հետ քաղաքականության պատճառով դարձել է թշնամի, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Հասարակ ջուրը արդեն ժամով ենք ունենալու, բայց «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»:
Ժողովուրդ ջան, դուք ի՞նչ եք ուզում, ձեր խնդիրները ո՞վ պետք է լուծի, եթե դուք «քաղաքականությամբ չեք զբաղվում»: Լավ է` այդ արտահայտությունն էլ սովորել եք, դրանով լավագույնս խուսափում եք պատասխանատվություն վերցնել ձեր կյանքի ու երկրի համար:
Գոնե կարծիք արտահայտելուց մի վախեցեք, ստրուկ չեք
🙂@armgeopolitic