📌 Ադրբեջանցի մասնագետների այցելության մասին մեր ուժը տեղյակ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
🗣 «Մենք, ցավոք, տեղյակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով։ Մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ և այցելություններ են կատարում Մեղրիի տարածաշրջանի տարբեր հատվածներում»,- հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։
🔹 Ըստ նրա՝ այցը եղել է վերջին 2 ամսվա մեջ։
🔸 ՀՀ կառավարությունից այս տեղեկությունը դեռևս չեն մեկնաբանել։
📌 «Նման տեղեկություն չունեմ»,- հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե Ադրբեջանից ինչ խումբ կամ փորձագետներ են եկել Հայաստան վերլուծություն կատարելու։ 🗣 «Բայց ես այդ հարցերի մեջ ինտրիգ…