«Տելեգրամ»-ի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՔԿ-ից, նախաքննության և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Մ.-ն «Տելեգրամ»-ում գրանցված օգտահաշիվը կառավարող Ա.Ք.-ի հետ նախնական համաձայնությամբ մեկ այլ օգտատիրոջ մատնանշած վայրից վերցրել են 5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որից անմիջապես հետո ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին՝ իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով հանցագործության կատարումը։
Քննությամբ նաև հիմնավորվել է, որ ամիսներ առաջ Ա.Ք.-ն իրացնելու նպատակով «Տելեգրամ»-ի օգտատիրոջից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն իր հետ խմբի կազմում գործող մեկ այլ օգտատիրոջ հետ իրացրել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց։
Ա.Ք.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանցից մեկը կալանավորվել է, իսկ մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը։