Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է
Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել:
Այդ նպատակի համար որոշել են օգտագործել սփյուռքում ապրող իրենց հավատարիմ մարդկանց: Այժմ տեղեկատվություն հավաքելու փուլն է` տարբեր երկրների իրավապահների աջակցությամբ ապացույցներ են հավաքում այդ գույքի եւ ընկերությունների ծագման «անօրինականության» վերաբերյալ, փորձելու են տարբեր երկրների քաղաքացի հանդիսացող հայերի միջոցով քրեական վարույթներ հարուցել, քաղհայցեր տանել դատարաններ:
Եկեղեցու դեմ արշավում կարծես թայմ աուտ է վերցրել մինչեւ ընտրությունների ավարտը, սակայն, մեր տեղեկություններով, Եկեղեցին քանդելու ծրագիրն անշեղորեն առաջ են տանում:Կառավարական աղբյուրից տեղեկացանք, որ հաջորդ քայլը լինելու է ՀԱԵ ֆինանսական հիմքերին հարվածելը: Եվ դա անելու են ոչ թե ՀՀ տարածքում, այլ՝ արտերկրում: Ուզում են աշխարհով մեկ սփռված ՀԱԵ թեմերին պատկանող մոտ 600 անշարժ գույքի` տարբեր օբյեկտների, եկեղեցական իրերի արտադրությունների, բարեգործական հիմնադրամների ու հաշիվների դեմ իրավական գործընթացներ սկսել: