Այստեղից պարզ է, թե ինչու է ներկայիս պետական քարոզչությունը կառուցվում՝ հիմնվելով մարդկանց ստորին բնազդների, նախեւառաջ՝ նախանձի վրա: «Ծառուկյանից տունը խլենք, ծերանոց սարքենք ու այնտեղ ապրենք»: Ընդ որում, իշխանությունը «քսի է տալիս» այն հարուստների վրա, որոնք այս կամ այն չափով հակադրվում են Փաշինյանին: Թոխմախի Մհերի տունը խլելու մասին խոսք չկա, որովհետեւ անցած ընտրություններում այդ, մեղմ ասած, ոչ միանշանակ անձնավորությունն աշխատում էր ՔՊ-ի համար: Ավելին՝ խոսք չկա անգամ «Սաշիկի» մասին, չնայած իշխանափոխությունից առաջ այդ անունը կրկնվում էր օրը մի քանի անգամ:
Այդպիսով, թերարժեքության բարդույթը սոցիալական մակարդակով ոչ միայն չի բուժվում, այլեւ, հակառակը՝ միտումնավոր զարգացվում է եւ խորացվում:
«
Ռուբեն Վարդանյանն իր հիմար խելքից է հայտնվել Բաքվի բանտում»: Նման բաներ խոսացող կամ գրող մարդիկ տառապում են խորը եւ անբուժելի հոգեկան հիվանդությամբ: Հիվանդություն, որը միանգամայն հարիր է «իրական Հայաստանին»:
https://www.aravot.am/2026/07/01/1566486/
Թերարժեքության բարդույթը որպես իշխանության գործիք
Պետական քարոզչությունը մարդկանց ուղղում է անիմաստ եւ վնասակար բնազդների դաշտ Ավստրիացի հոգեբան Ալֆրեդ Ադլերի ուսումնասիրության հիմնական ուղղություններից մեկը թերարժեքության եւ գերազանցության բարդույթներն էին՝ իրենց համալիր, փոխկապակցված դրսեւորումներով: Թերարժեքության…