Blog

  • QatarEnergy-ն հինգշաբթի վաղ առավոտյան հայտնել է իր ենթակառուցվածքներին հարվածներ…

    ⚡️QatarEnergy-ն հինգշաբթի վաղ առավոտյան հայտնել է իր ենթակառուցվածքներին հարվածների մասին
    Նախկինում հաղորդվել էր, որ հարվածները լուրջ վնաս են հասցրել Կատարի ամենամեծ հեղուկացված բնական գազի արտադրության համալիրին՝ Ռաս Լաֆանին, ինչպես նաև փակել են ԱՄԷ-ում գտնվող Հաբշանի գազի վերամշակման գործարանը։
  • ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման հա…

    ՄԻՊ-ը և Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ՄԻԵԴ վճիռների կատարման համակարգային խնդիրները
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՆ պաշտոնյաներն անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնի ռազմաբազայի վեր…

    ❗️ԱՄՆ պաշտոնյաներն անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ հղում անելով իրավիճակից տեղյակ երեք աղբյուրի։
    Պարզ չէ, թե որտեղից են եկել անօդաչու թռչող սարքերը։
    Հրապարակման մեջ նշվում է, որ «Ֆորտ ՄքՆեյր» ռազմաբազայի վերևում ԱԹՍ-ների հայտնաբերումը պաշտոնյաներին ստիպել է քննարկել Ռուբիոյի և Հեգսեթի տեղափոխման հարցը։ Այնուամենայնիվ, նախարարները չեն տեղափոխվել, հայտնել է վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
    Թերթը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն ավելի ուշադիր են հետևում հնարավոր սպառնալիքներին, քանի որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով տագնապի մակարդակը բարձրացվել է։ Նշվում է, որ Վաշինգտոնում մտավախություն կա, որ Իրանը կարող է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունից հետո։
    Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը հրաժարվել է Washington Post-ին մեկնաբանություն տալ ԱԹՍ-ների հետ կապված լուրերի վերաբերյալ։
    «Նախարարությունը չի կարող մեկնաբանել նախարարի (Հեգսեթի) տեղաշարժերն՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և նման տեղաշարժերի մասին հաղորդելը խիստ անպատասխանատու է», — ասել է նա պարբերականին։
  • Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ…

    ‼️ Ադրբեջանը, Թուրքիան և ևս 10 երկիր Իրանին կոչ են արել «լրջորեն վերանայել իր սխալ հաշվարկները»:
    🗞 Այս մասին գրել է Սաուդիան Արաբիայի պետական Al Hadath լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրին:
    🤝 Էր Ռիադում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, Ադրբեջանի, Հորդանանի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Պակիստանի, Թուրքիայի, Սիրիայի, Քաթարի, Քուվեյթի, Լիբանանի և Եգիպտոսի ԱԳ նախարարներն ու ներկայացուցիչները։
    🇮🇷 «Հանդիպման մասնակիցները կոչ են արել Իրանին վերանայել իր սխալ հաշվարկները և ընդգծել, որ բարիդրացիության և պետական ​​ինքնիշխանության սկզբունքների շարունակական խախտումները զգալի ազդեցություն կունենան առաջին հերթին Իրանի, ապա տարածաշրջանի անվտանգության վրա և ստվեր կթողնեն տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների հետ նրա հարաբերությունների վրա, որոնք լուռ չեն մնա իրենց ռեսուրսներին սպառնացող վտանգների առջև»,- գրում է լրատվականը: |news.am|

  • ԱՄՆ-ը տեղյակ չի եղել «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի հարվածի նախապատրաստու…

    🔹ԱՄՆ-ը տեղյակ չի եղել «Հարավային Պարս» հանքավայրին Իսրայելի հարվածի նախապատրաստությունից, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը

    📌«Իսրայելը, վրդովված Մերձավոր Արևելքի իրադարձություններից, հարված է հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրին, ընդ որում՝ ԱՄՆ-ը տեղյակ չի եղել դրա նախապատրաստման մասին։ ԻՍՐԱՅԵԼՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՐՁԱԿՎԻ այս չափազանց կարևոր և արժեքավոր «Հարավային Պարս» հանքավայրի վրա, եթե միայն Իրանը չդիմի անմիտ քայլի և չհարձակվի միանգամայն անմեղ երկրի, տվյալ դեպքում՝ Քաթարի վրա»,- գրել է Թրամփը:
  • Կադրից դուրս. պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը…

    Կադրից դուրս. պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը

    https://cdn4.telesco.pe/file/5ae217b9c0.mp4?token=ocfDZ93yWLni4mZjRnNEdCLe46gIrJIDyXANCHi4sccKhyZ0BtpePIadJ2tzH0wV9VroWs7QBKO_-75rt0Y5zUIeOAhnS23I4_b6OfDlJnbMIyrOQLbtpZvapEmNBxEbKVvNB9T2UzNTN8J_fbWuMTFsO252r96p66XoQjuGQKtvkvVoGbBN_sB8zDkprZKrdyHavupMr85NXqp0XyktcYfXx9oIH6o5rNBjMKX3PZyOL5vi3GBBf82XaGY63YYqtH86s2ZUUMEuv5BahZPVzZ3eGmf9AOh1l—vtF9Mcgl_rOJOGwQp7ElMws-_dEIvrPv_GoXf1yiNJ2FnseT0vQ

  • Переговоры представителей России, США и Украины “поставлены на паузу”, заявили в…

    ⚡️Переговоры представителей России, США и Украины “поставлены на паузу”, заявили в Кремле.
    🚩SisMasis〽️ @sisumasis

  • Կասպից ծովում իրանական ֆրեգատի վրա հարձակման կադրերը:…

    Կասպից ծովում իրանական ֆրեգատի վրա հարձակման կադրերը:

    https://cdn4.telesco.pe/file/06cfcb6a37.mp4?token=UoGF0FlZDiPqN1rM7gkf6j4WLbW5GnpLMMro6Fsi4QzX3AtOX9c2VG_QCwNz4g2BuDXZjBzEc86lj95gx4OtdT_d2LCyZSlfcMbsJvulabBBhzOjf6zs_-mkGCxD9xBUcNQwQqq5y00KbEirYMo_GtCAJAEvjXeow4MttietGXUxXV0NHGpxj__vvAzWyMxLSgcAAERraq-JG-QWz6Wx-DIr57qAFLvg9-xvGvPKW-WNZx9bHw8uztGNoHG04AqM1TEomF4u60L9HOSZqyiWsGyMjcSMrhwCT6i34KxTvA7XxPt0SCSO5eVyvyewg5Hz1aHfzX5RSNING73br7RTBQ

  • Արաղչին քննադատել է Իսրայելի «սպանությունների ցուցակի» շուրջ միջազգային լռությու…

    Արաղչին քննադատել է Իսրայելի «սպանությունների ցուցակի» շուրջ միջազգային լռությունը
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է միջազգային հանրությանը՝ Իսրայելի կողմից իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ իրականացվող «սպանությունների ցուցակի» շուրջ լռություն պահպանելու համար։
    Նրա խոսքով՝ նման գործողություններով Իսրայելը Միացյալ Նահանգներին ներքաշում է «ավելի խոր բարոյական և քաղաքական անդունդ»։