Blog

  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օ…

    🇷🇴🇲🇩 Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Մոլդովայի հետ միավորման մասին օրենքը։
    🗳 Նախաձեռնությունն անցել է այսպես կոչված «լռելյայն ընդունման» ընթացակարգով. ըստ կանոնակարգի՝ այն նախագծերը, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվում կամ չեն մերժվում լիագումար նիստում, ավտոմատ կերպով համարվում են հաստատված։ Այդուհանդերձ, ստորին պալատի որոշումը վերջնական չէ. այժմ օրինագիծն ուղարկվել է Ռումինիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի քննարկմանը։
    📣 Երկու երկրների միավորման գաղափարն աջակցություն է ստանում Քիշնևի ամենաբարձր մակարդակում։ 2026 թվականի հունվարին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ եթե հարցը դրվեր հանրաքվեի, ինքը կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը։ «Մոլդովայի պես փոքր երկրի համար գնալով ավելի է դժվարանում ժողովրդավարական, ինքնիշխան պետություն մնալը և Ռուսաստանին դիմակայելը»,- պարզաբանել էր նա իր դիրքորոշումը։ |news.am|

  • Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությա…

    ⚡️ Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
    https://www.armtimes.com/hy/article/339036
  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հայ…

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններին, թե Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները լեգիտիմ և օրինական չեն։
    ՀՀ վարչապետը թեմային անդրադարձել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

    «Ես ուզում եմ, որ մենք չմոռանանք, որ կա լեգիտիմության մեկ աղբյուր, դա ժողովուրդն է։ Ժողովուրդն է գնահատում՝ իր ընտրությունը տեղի՞ է ունեցել, թե՞ տեղի չի ունեցել։ Եթե որևէ մեկը դիտելու գոնե բավարար հմտություն ունի, անզեն աչքով կնկատի, որ ժողովուրդն արձանագրել է, որ իր ընտրությունը տեղի է ունեցել և արձանագրվել է ընտրությունների պաշտոնական արդյունքներով»,- հայտարարել է վարչապետը։

    Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի այն փաստի առնչությամբ, որ 7 քաղաքական ուժեր ընտրությունների արդյունքները վիճարկել են Սահմանադրական դատարանում, Փաշինյանը նշել է, որ այդ հարցի շուրջ դիրքորոշում չի հայտնելու, որովհետև կոռեկտ չի համարում։

  • Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ …

    🟨 Նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի քաղաքապետն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում [Կոնսերվատորիայի դիմացի] այգին վերադարձվել է համայնքին։ Այսպիսի դեպքեր ունենք բոլոր համայնքներում։
    ▫️Միլիարդների ունեցվածք է վերադարձվել ՀՀ-ին։
    Նիկոլ Փաշինյան
    Հ.Գ. Այգին վերադարձվել է համայնքին դատարանի որոշման արդյունքում, վարչապետը հավանաբար շփոթել է դեպքը։

  • Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններhttps://…

    ⚡️ Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
    https://www.armtimes.com/hy/article/339037
  • Евросоюз прямо-таки кайфует в роли спасителя бедных армянских крестьян, обиженны…

    Евросоюз прямо-таки кайфует в роли спасителя бедных армянских крестьян, обиженных Россией.
     
    Еврокомиссар АбриКос, позирующая с сиротской пайкой абрикосов, которые «экспортировал» министр Худатян.
     
    Главная еврокомиссарша фон дер Ляйен, уже нашарившая в широких штанинах завалящие 34 млн евро в помощь армянам и собравшаяся 1 июля в Ереван – спасать бедных фермеров.
     
    Ну красота же. И кому интересно, что из 370 тонн абрикосов, срочно экспортированных во имя спасения урожая, 200 тонн уехали по знакомству во Львов, а остальные в Иран. То есть мимо Евросоюза.
     
    ❗️Надо понимать, что у гуманитарной помощи ЕС армянам, подменяющей реальные дела, – богатые традиции.
     
    Достаточно вспомнить французские фуры с макаронами, которые прибыли в Корнидзор вместе с первым и единственным караваном гумпомощи Арцаху от Никола Пашиняна. Вместе они простояли там вплоть до окончательного захвата Арцаха Алиевым и массового исхода армян. Надо ли говорить, что главными вдохновителями блокады и сдачи Арцаха были осенью 2022-го в Праге президент Франции и глава Совета Европы.
     
    После опустошения Арцаха ЕС не бросил вынужденных переселенцев, которых Пашинян, Макрон и еврокомиссары лишили Родины и имущества. В 2024 году ЕС, по официальным данным, помог Армении на 18 млн долларов, в 2025-м – на 10,7 млн. Куда и на что ушли эти деньги, не сообщается.
    https://t.me/enabludatel/3732
     
    Технология замещения нормального экономического партнерства формальными идиотическими подачками вполне себе работает. Фоточки евротетенек с абрикосами и инфоспам про миллионы евро для аграриев Армении наполняют сердца туземцев горячей благодарностью к белым европейским господам и, соответственно, гневом по отношению к русским, которые не понимают порывов широкой армянской души.
     
    А она не такая уж широкая, если смотреть из Брюсселя. Покажешь медный грош – и делай с ней что хошь.
     
    Связь: @TovgeneralBot
    Чат: https://t.me/genshtabchat

  • ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի…

    ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա
    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
    Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։
    Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։

    «Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը։ Սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,-ասել է նա։

    Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։

    «Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,-նշել է նորանշանակ ոստիկանապետը։

    Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է։ Այն ունի ավելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան բյուջեն գերազանցում է 150 միլիոն դոլարը։
    Ռոբերտ Ուիլյամը համոզմունք է հայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնավորապես՝ հայ երիտասարդների համար։

    «Եթե երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կհասկանան, որ այն բաց է նաև իրենց համար»,-ասել է նա։

    Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։
    Նորանշանակ ոստիկանապետի պաշտոնավարման առաջին օրն անցել է բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջևում սպասվում է պատասխանատու աշխատանք՝ ուղղված քաղաքի անվտանգության պահպանմանն ու ոստիկանության համակարգի զարգացմանը։

  • Правящая партия Армении сегодня определится с кандидатурой спикера нового парлам…

    Правящая партия Армении сегодня определится с кандидатурой спикера нового парламента
    На брифинге в правительстве премьер-министр Никол Пашинян воздержался озвучивать свою позицию по этому вопросу.
    Он отметил, что сегодня состоится заседание правления партии «Гражданский договор», на котором путем закрытого тайного голосования будет выбран один из кандидатов, после чего общественность будет проинформирована. «Я проголосую в закрытом, тайном режиме, как и другие коллеги», — заявил он.

    @newsarmenia

  • Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. հայտարարել է Փաշին…

    ‼️Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են. հայտարարել է Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։