🔷Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել պետական հեռուստատեսությանը։
🔸Ինչ-որ տեղերում Փեզեշքիանի ձևակերպումներն ավելի մեղմ էին, բայց ընդհանուր ասելիքը համակարգի հռետորաբանության շրջանակներում էր։
🔸Նա ընդգծել է, որ ցուցարարների բողոքը լսում են, ջանում վերացնել խնդիրները, բայց կան մարդիկ, ովքեր «երկրի ներսում ու դրսում հատուկ պատրաստություն են անցել, կան անկարգություններ հրահրող ահաբեկիչներ, որոնց թշնամին է դրսից բերել»։ Ըստ նրա՝ «անկարգություն հրահրողը, խռովարարը նույն բողոքող ժողովուրդը չեն»։
🔸ԻԻՀ նախագահը նշել է, որ անկարգությունները, այդ թվում՝ հանրային օբյեկտների վրա հարձակումը, մզկիթներ, Ղուրան այրելը ԱՄՆ ու Իսրայելի կազմակերպած դավադրությունն են։
🔸Փեզեշքիանը նաև ներկայացրել է սոցիալ-տնտեսական խնդիրները հաղթահարելու կառավարության քաղաքականությունը՝ շեշտելով, որ իրենք պայքարում են կոռուպցիայի, ռենտայի, մաքսանենգության դեմ և նպատակ ունեն արդար բաշխել ռեսուրսները։
📌Դատելով այս օրերին Իրանի տարբեր ինստիտուտների հայտարարություններից՝ իշխանական ապարատում առայժմ ճեղքումներ տեսանելի չեն։ Միաժամանակ առնվազն երեք դրվագով նկատելի է եղել, երբ կառավարությունն ակնարկել է, որ իրեն պետք է ոչ թե խանգարել, այլ աջակցել։ Սա նշանակում է, որ կառավարությունը փորձելու է այս իրավիճակն օգտագործել իր շուրջ տարբեր ինստիտուտների կոնսոլիդացիա ապահովելու և իր ծրագրերն անխոչընդոտ առաջ տանելու համար։
@IRI2day