Սրանք կարևոր արձանագրումներ են, որոնք այսօր նաև պոպուլյար չեն, որովհետև բաց ու անկեղծ խոսակցությունների պակաս մեր քաղաքական դաշտում, իրոք, կա։ Սա այն օրինակներից է, երբ կա քննադատություն, կա խոսք, որը կարող է ԱԺ ընդդիմության «սրտով չլինել», բայց այս քննադատության կարիքը կա ու կա առաջին հերթին հենց այդ ընդդիմության համար։
Ի՞նչն ենք մենք գնահատում Արփինե Հովհաննիսյանի մեջ, որ նա երկար ժամանակ քաղաքական հարցերով լռություն էր պահպանել ու այդ լռությունը բացատրել էր այն հանգամանքով, որ տվյալ իրավիճակում անարդյունավետ է համարում իր կողմից քաղաքական ակտիվությունը, այսինքն, մարդը չի տառապում եթերներում լինելու, ամբիոններում լինելու մոլուցքով ու գիտի լռել, իսկ լռել իմանալը դա քաղաքականության մեջ շատ կարևոր հատկանիշ է։ Մեծ հաշվով՝ ի՞նչ է ասում Հովհաննիսյանը, ասում է, որ եթե ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես վերջին տարիներին, ապա արդյունք չի գրանցվելու, իսկ արդյունքի համար կարևոր է, որ ընդդիմադիր պայքարը բերվի նոր որակի։
Ընդդիմության համար կարևոր է, որ լինեն մարդիկ, որոնք զբաղված չեն իրենց գովասանքով, չունեն անձնական ակնկալիքներ իրենցից և կարողանում են օբյեկտիվորեն կատարել վերլուծություններ ու նաև հանդես գալ քննադատություններով, իսկ քննադատելու իրավունք, կներեք, բայց ընդդիմադիր ընտրողներն ունեն։
Այո, այս պահին ընդդիմադիր դաշտում կա չլուծված խնդիր, այն է՝ գտնել իշխանության դեմ պայքարի արդյունավետ բանաձևը ու քանի դեռ այդ բանաձևը գտնված չէ, բոլորն ունեն անելիք։
@armgeopolitic
🇦🇲 Պլան Բ՝ ընդդիմությա՞ն, թե՞ երկրի համար։ Մի քանի հետևություն կառավարության ծրագրի ամենակարճ քննարկումից 1. Ինչպես և սպասվում էր՝ բովանդակային քննարկում չեղավ։ Պատճառը քննարկելու հարցերի բացակայությունը չէր։ Պատճառը իշխանության թելադրած օրակարգն ու ընդդիմության՝…