Կիևում անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ սուպերմարկետներից մեկում։ Նախնական տվյալներով կան զոհեր և վիրավորներ։ Ոստիկանությունը սկսել է հատուկ գործողություն հանցագործին վնասազերծելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Страна .ua»-ին, նախնական տվյալներով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ և ԿՈՐԴ հատուկ ջոկատը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ տղամարդը պատանդներ էր վերցրել «Վելմարտ» սուպերմարկետում, տարածքը շրջափակված էր։
Ավելի ուշ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է երկու զոհի և հինգ վիրավորի մասին։
Հատուկ գործողության ընթացքում հարձակվողը վնասազերծվել է։