🔹Հրազդանի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի հարակից տարածքը ողողվել է ջրով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն կարողացել շենքից դուրս գալ, օգնությանեն հասել փրկարարները
⚖️ Վարդան Ղուկասյանին դատարանի դահլիճից քաշքշելով հեռացրին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստից հետո լրագրողները փորձել են հարց ուղղել նրան Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիում նոր ՏԻՄ ընտրությունների մասին հայտարարության վերաբերյալ։ Այդ պահին դատարանի կարգադրիչները թույլ չեն տվել Ղուկասյանին խոսել՝ նրան քաշքշելով ու հրելով դուրս բերելով դահլիճից։ Լարված իրավիճակում Ղուկասյանն էլ փորձել է հրել կարգադրիչներից մեկին, իսկ նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը միջամտել ու դուրս է բերել իր պաշտպանյալին։ aravot.am | @aravot
Կառավարության մայիսի 27-ի նիստում Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը: ՆԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:
Кремль: саммит ЕАЭС осложнит позиция Армении Песков назвал евроинтеграцию и членство в ЕАЭС взаимоисключающими. «Решать самим армянам, а не нам», — подчеркнул он, добавив, что упрашивать Ереван никто не будет. Вопрос по газовому соглашению переадресован «Газпрому». Контактов Путина и Пашиняна в ближайшее время не планируется.
Հարգելի´ իշխանության հավակնող ընդդիմադիրներ Խնդրում եմ անկեղծ և ուղիղ ասեք` ձեզանից ո՞ր մեկն է պատրաստ Նիկոլի վերևնտրվելու պարագայում մանդատները վերցնելուց հետո դնել և չգնալ ՔՊ-ի մոտ ընդդիմություն աշխատելու: Որոշ դեպքերում ես կասեի նույնիսկ` ծեծ ուտող ընդդիմություն: Ակնկալում եմ միայն անկեղծ պատասխան: