Խայտառակություն Հայաստանի ու ընդդիմության համար (Բավքում պահվող գերիների պահը` հանած)
Ընդդիմությունը, փաստորեն, ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս` միջազգային հարթակներում չի կարողանում որևէ հարց լուծել, որևէ հայանպաստ բանաձև առաջ քաշել և ընդունել տալ ԵԽԽՎ-ում:
Բա քանի՞ կոպեկի արժեք ունի ձեր մանդատ ունենալն ու գործուղումների գնալը, երբ նույնիսկ Ստրասբուրգում չեք կարողանում անգամ ձեր կողմից քաղբանտարկյալ հռչակված հոգևորականների շահերը պաշտպանել, դեռ մի բան էլ թույլ եք տալիս, որ նրանց դեմ բանաձևեր ընդունվեն:
Բա ու՞ր է «Հայաստան» դաշինքի էն ձեր ինտելիգենտ պրիչյոսկով խրոխտ պատգամավորը, էն որ իր` Ազգային ժողովում քննարկումների ու խփոցիների ժամանակ ցուցաբերած duxov պասիվությունը արդարացնում էիք նրանով, թե ինքն էլ միջազգային հարթակներում կարևոր գործեր ա անում:
Ու՞ր ես, պարոն ինտելեկտի կծիկ, արի բացատրի ընդդիմադիր հանրությանը, թե անձամբ դու քո մանդատ ունենալը ինչո՞վ ես արդարացնում, բացի նիկոլականների հետ վոյաժների ժամանակ վիսկի խմելուց: