Տեսեք, մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ մարդկանց այսօր Արցախն ու պատերազմում պարտությունը հետաքրքիր չեն։ Այո, դա այդպես է, բայց այս ամենը, այս մղձավանջը մի օր ավարտվելու է, դա կլինի 1, 2, 5, թե 10 տարուց, չգիտեմ, բայց ավարտվելու է ու ինչ-որ պահի այլ մարդիկ են գալու իշխանության, որոնց խնդիրը լինելու է պետության ու բանակի վերականգնումը։
Երբ պարտություններից հետո նման մարդիկ գալիս են իշխանության, առաջին բանը, որ անում են, դա ստեղծված վիճակի մեղավորներին պատժելն է լինում, ձևն է այդպես ու դա շատ կարևոր է նաև ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը վերականգնելու ու պարտվածի սինդրոմը հաղթահարելու համար։
Սա անխուսափելի գործընթաց է, որը չի կարող չլինել նաև Հայաստանում։