Blog

  • Суд принял вполне предсказуемый вердикт: Ованес ХудоянВ интервью Alpha News адв…

    ✍️👆🤝 Суд принял вполне предсказуемый вердикт: Ованес Худоян
    В интервью Alpha News адвокат Ованес Худоян прокомментировал решение суда о двухлетнем лишении свободы главы Ширакской епархии, владыки Микаела Аджапахяна.

    «Это было абсолютно предсказуемо, и удивляться совершенно нечему. Можно провести параллель: когда Арцах передают азербайджанцам, не стоит удивляться, что оскверняются кладбища или разрушаются церкви. То же самое происходит и здесь – когда правосудие оказалось в руках этих людей, нет смысла каждый раз удивляться их действиям», — отметил Худоян.

    По его словам, применена стандартная схема: прокуратура требует 2,5 года, суд немного снижает срок.

    «Так происходит почти во всех делах – и политических, и неполитических. Суд якобы проявляет снисходительность, но было очевидно, что пребывание архиепископа Аджапахяна на свободе рассматривается как нежелательный фактор и проблема для властей», — добавил он.

    Подробности в видео
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները «Ժողովուրդ» օրաթե…

    ‼️ Փարաքարի ողբերգական միջադեպից հետո երեք ընտանիք լքել են տները
    📰 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:
    🔴 «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է Փարաքար և արձանագրել, որ համայնքի բոլոր փողոցներում ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության ներկայացուցիչները։ Ամեն անկյունում կանգնած են ոստիկաններ, մեքենաների մեջ և փողոցների շուրջը տեղակայված են ուժեղացված ստորաբաժանումներ, իսկ մեծ մեքենաների մեջ շարված են նաև ոստիկանության զորքերի ներկայացուցիչներ։
    🔴 Մեր լրագրողը փորձեց այցելել այն անձանց տներ, որոնց անունները կապվում են սպանության գործին։ Սակայն պարզվեց՝ դռները կողպված են։ Մերձավանցիները փոխանցեցին, որ Նարեկ Օհանյանի, Գևորգ Հարությունյանի և Մհեր Ախտոյանի ընտանիքների անդամներին գյուղից հեռացրել են, և այս պահին նրանց տներն ամբողջությամբ դատարկ են, բայց հսկվում են ոստիկանության կողմից։
    🔴 Այս ֆոնին ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ սպանությունը բացահայտված է։ Սակայն Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շեշտեց. «Սպանությունը չի կարող համարվել բացահայտված, քանի դեռ չեն բացահայտվել պատվիրատուները»։
    🔴 Գյուղում տիրող լարված մթնոլորտը զգալի է։ Մասնավորապես, գյուղացիները մեր թղթակցի հետ զրույցում կանխատեսում են, որ եթե քննությունը ընթանա այնպես, ինչպես փետրվարի 5-ին տեղի ունեցած Գրիգոր Օհանյանի սպանության գործը, ապա մեծ է հավանականությունը, որ նոր սպանություններ տեղի կունենան Փարաքարում։ Գյուղացիները ահազանգում են՝ իրական հանցագործները շարունակում են մնալ դրսում:
    🔴 Հավելենք, որ տարակուսելի է, թե ինչու քննչական ծառայությունը դեպքից 9 օր անց դեռ տուժածի որևէ հարազատի չի հրավիրել քննության, հարց չի տվել, թե ով կամ ինչու էր ուզում սպանել Վալոդյա Գրիգորյանին: Սպանությունը համարում են բացահայտված՝ առանց տուժողների հետ խոսելու»։
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Армения не обязана, но уже 1,5 года согласовывает с Турцией строительство дамбы…

    🇦🇲🇹🇷 Армения не обязана, но уже 1,5 года согласовывает с Турцией строительство дамбы на берегу Аракса вдоль границы
    Еще в июне на очередной запрос SputnikARM в Минтерриториального управления и инфраструктур сообщали, что “при посредничестве МИД Армении продолжается процесс согласования проектных документов с турецкой стороной”. Аналогичные ответы мы получали и ранее, такой же ответ поступил и сейчас.
    Ереван в своей позиции ссылается на договор 1927 г. между СССР и Турцией. Но там речь идет не о согласовании, а лишь об оповещении. Тем более, что берегоукрепительное сооружение должно быть возведено не на самой реке, а на берегу с армянской стороны.
    🔺Подписывайтесь на @sisumasis〽️ — тут говорят как есть, а не как выгодно!

  • Образование в моде в Сюнике4 октября в Капане стартует 8-й Ереванский международ…

    👩🏻‍🎓Образование в моде в Сюнике
    4 октября в Капане стартует 8-й Ереванский международный книжный фестиваль. Как сообщает Министерство образования, науки, культуры и спорта, церемония открытия фестиваля состоится в 12:00 в Культурном центре Капана.
    Мероприятие начнётся с презентации иллюстрированной книги «Капан». В программу фестиваля войдут презентации книг, дискуссии, поэтические чтения, стендап-выступления и концерт группы «Лав Эли».
    С 12:00 до 20:00 пройдёт книжная выставка-ярмарка, в которой примут участие более 15 издательств и книжных магазинов, предлагающих свои публикации со скидкой от 20 до 50%.
    🔹🔹🔹🔹🔹🔹🔹

    🔁💬Կրթվելը նորաձև է Սյունիքում📚Հոկտեմբերի 4-ին Կապանում կմեկնարկի Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը։ Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա ժամը 12:00-ին Կապանի մշակույթի կենտրոնում։
    Մեկնարկը կտրվի «Կապան» պատկերագրքի շնորհանդեսով։ Փառատոնի շրջանակում տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, պոեզիայի ընթերցումներ, ստենդափ, «Լավ էլի» խմբի համերգը։
    Կեսօրից մինչև ժամը 20։00-ը կգործի գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցեն 15-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ՝ իրենց հրատարակություններն առաջարկելով 20–50% զեղչով։

    Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք 🤫 Сплетни сами себя не расскажут — подписывайся!

  • Архиепископа Микаэла Аджапахяна приговорили к двум годам тюрьмы…

    Архиепископа Микаэла Аджапахяна приговорили к двум годам тюрьмы

  • Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայ…

    Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։
    Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։
    Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։
    Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։
    Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար

  • Хочу поблагодарить страны, которые помогли мне в этом: Катар, Турцию, Саудовскую…

    Хочу поблагодарить страны, которые помогли мне в этом: Катар, Турцию, Саудовскую Аравию, Египет, Иорданию и многих других. Так много людей боролись так усердно.
    Сегодня великий день. Посмотрим, как все сложится. Нам нужно окончательно закрепить слова и сделать их конкретными.
    Очень важно: я с нетерпением жду возвращения заложников к их родителям, а также некоторых заложников…
    К сожалению, вы знаете, в каком они состоянии. Они тоже вернутся к своим родителям, потому что их родители так же сильно хотели, чтобы… тот мужчина или та молодая женщина были живы.
    Просто хочу сказать, что сегодня очень особенный день, возможно, беспрецедентный во многих отношениях. Он действительно беспрецедентный. Но спасибо всем и особая благодарность великим странам, которые помогли.
    Нам оказали огромную помощь. Все были едины в стремлении завершить эту войну и увидеть мир на Ближнем Востоке. И мы очень близки к этому.
    Спасибо всем, и с каждым будут обращаться справедливо.
    ©️Трамп
    @bagramyan26

  • Սուրեն Պապիկյան, տեսե՞լ ես` զինվորներդ ինչ «ապապետական» երգեր են երգում: Դու տեղ…

    🇦🇲Սուրեն Պապիկյան, տեսե՞լ ես` զինվորներդ ինչ «ապապետական» երգեր են երգում: Դու տեղյա՞կ ես, թե՞ քեզնից թաքուն են երգում, որ չիմանաս` չպատժես: Կարո՞ղ ա սենց երգելով գնան հարևան երկրներից տարածք-մարածք գրավեն կամ ազատագրեն` խայտատակ լինենք:
    Հետաքրքիր է, դու, որ էս երգի բառերը լսում ես` «Արցախի դարպասն ես, չքնաղ գետաշեն», ի՞նչ ես հասկանում, էդ ի՞նչ դարպասների մասին են երգում, Գետաշենն ի՞նչ ա, էդ որտե՞ղ ա, կամ Արցախն էդ ի՞նչ ա, որ մի հատ էլ Գետաշենի դարպասն ա…
    Ի դեպ, տեսնես Մոնթե Մելքոնյանի սանե՞րն էլ են էսպիսի երգեր երգում, թե՞ էնտեղ ծանոթի կարգով, որպես պատմության ուսուցիչ, արգելել ես պատմահայրենասիրական երգերով երգել, միայն` «Քայլ արա Duxov» և վերջ:

  • Եկեղեցու դեմ խոսող ու փաստացի Նիկոլին աջակցող Տարոն քահանան տարիներ շարունակ ձգտ…

    Եկեղեցու դեմ խոսող ու փաստացի Նիկոլին աջակցող Տարոն քահանան տարիներ շարունակ ձգտում էր մեկնել Ռուսաստան ու այնտեղ քահանա լինել, որովհետև իր կինն այնտեղից է, ազգականներն էլ այնտեղ են ապրում։
    Տարոն քահանայի բազմաթիվ խնդրանքներին Վեհափառը մերժել է’ նշելով, թե հոգևորականը պետք է ծառայի ոչ թե իր ընտանիքին, այլ ժողովրդին ու եկեղեցուն, ուստի այս քահանան էլ պիտի առաջնահերթ համարի ոչ թե իր ընտանիքի հարմար վայրը, այլ հոգևոր անհրաժեշտությունը։
    Գեղարքունյաց թեմից Տարոնին տեղափոխել են Տավուշի թեմ, ինչը նա դժգոհությամբ է ընդունել։ Վարդենիսում ասում են’ աբիժնիկ էր Վեհափառից ու միշտ բողոքում էր նրա դեմ։
    Տարոն քահանան, ի դեպ, Նիկոլի թևի տակ առաջինը անցած Արամ քահանայի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է։ Իսկ Թադե քահանան այս մարդկանց հետ մի սենյակում է ապրել ճեմարանում ուսանելու տարիներին։
    Այսպիսի հետաքրքիր փաստեր ներքին կապերի ու պայմանավորվածությունների մասին։

  • Արցախցիների մասով այժմ ընդդիմությունը նրանց մեկ ասելիք պետք է ունենա, որը հետևյա…

    Արցախցիների մասով այժմ ընդդիմությունը նրանց մեկ ասելիք պետք է ունենա, որը հետևյալն է. իշխանության գալու դեպքում մենք ձեր բնակարանային խնդիրները կլուծենք, Հայաստանում տուն կունենաք, կապրեք։ Այս պահին դա է իրատեսության սահմաններում։