Բարև Ձեզ, պարոն Հակոբյան, ո՞նց եք: Բա ՆԱՎ-ի գործերը ո՞նց են` առանց Գառնիկի:
Մի հատ թեթև խնդրանք ունեմ Ձեզ. կարո՞ղ ա հատուկ ինձ համար մի հատ ճշտեք` Ավանում վերջերս կառուցված էս սիրուն շենքը, որ պոլիկլինիկա պիտի դառնա, ու՞մ է պատկանում: Կարո՞ղ է Ձեր տեղակալ Երջանիկ Հակոբյանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց է պատկանում, նրանք են կառուցել կամ նրանք են լինելու շահառուն, թե ինչ-որ հերթական նախկին թալանչին է որոշել ձեր օրոք բիզնես դնել ու իր «արդար» աշխատած փողերը այդպիսով օրինականացնել կամ լվանալ:
Իսկ տեղյա՞կ եք, ճի՞շտ է, որ ընդամենը տեղակալի աշխատավարձով մի կերպ յոլլա գնացող Երջանիկ Հակոբյանը այս ընթացքում հասցրել է իրեն ու իր ընտանիքի անդամներին երջանկացնել վերջին սերնդի Toyota Prado-ներ գնելով ու իրենց վրա 88 999 զույգ սերիաներով համարյա գոլդ համարներ փակցնելով:
Մի հատ, եթե դժվար չի, էս երկու համեստ փաստը Ձեր տեղակալի մասով ճշտեք ու լրատվականի միջոցով փոխանցեք ինձ, հա՞, որ գրելիս ճիշտ գրեմ` էն Գառնիկի նման չբռնի դատի տա:
Բայց եթե սուտ է, ու ոչ էդ շենքը, ոչ էլ Prado-ները իր հետ կապ չունեն, ապա կարո՞ղ է իմանաք` ում հետ կապ ունեն:
Կանխավ շնորհակալություն, ամենայն հարգանքով` Ձեր բոլորի շատ սիրելի Վահե 😊😜😉