💥 Պարսից Ծոցի արաբական երկրների Խորհուրդը հայտարարել է, որ երկրները որեւէ կերպ չեն մասնակցելու Իրանի դեմ ռազմական որեւէ գործողության:
Այդ հայտարարությունը հաջորդել է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի այն հայտարարությանը, որ ԱՄՆ պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության՝ ծոցի երկրներից մեկի մասնակցությամբ: Ղալիբաֆը սպառնացել էր, որ Իրանի տարածքի հանդեպ այդպիսի գործողության պարագայում Թեհրանը ամբողջապես կվերացնի տվյալ երկրի կենսական ենթակառուցվածքները: Շատերը համարեցին, որ խոսքը Էմիրությունների մասին է:
Գնահատականն այն էր, որ Աբու Դաբին առանց այդ էլ խնդիր ունի Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցին հարող երեք կղզիների մասով, որոնք 197 թվականին ռեգիոնից բրիտանացիների հեռանալուց հետո զբաղեցրել է Իրանը: Էմիրությունները համարում են, որ այդ կղզիները պատկանում են իրենց: Ըստ այդմ, հնարավոր էր համարվում, որ ԱՄՆ կարող է օգտագործել հանգամանքը եւ զբաղեցնել այդ կղզիները, մի կողմից Հորմուզի նեղուցում ռազմական դիրքավորման համար, մյուս կողմից գուցե Իրանի հանդեպ հաղթանակի այսպես ասած բարձր ակտ սահմանելու եւ այդպիսով պատերազմից դուրս գալու համար: Հնարավոր էր դիտարկվում, որ ԱՄՆ կարող է օգտագործել Էմիրությունների դրոշն այդ կղզում, որի ներքո կապահովեր ամերիկյան ռազմական ներկայություն:
Եվ ահա, տարածվում է Ծոցի արաբական երկրների Խորհրդի հայտարարությունը: Իհարկե բարդ է ասել, թե որքանով է այդ հայտարարությունը այդուհանդերձ բացառում որեւէ տարբերակ: Բոլոր դեպքերում, կրկնեմ նախօրեի միտքս, որ կարծես թե պատերազմը հասել է մի կետի, երբ կամ կողմերը կգնան որեւէպայմանավորվածության, կամ արդեն էսկալացիան կգնա անհամեմատ ավելի մասշտաբային սցենարով:
Մի բան կարծես թե հստակ է, որ այս կետում երկար մնալ՝ իրավիճակը չի կարող:🇮🇷🇺🇸🇦🇪🇶🇦🇸🇦