🔴🔴 Հիշեցնեմ նախօրեի այս գրառումս:
Դրանից քիչ հետո եղավ Հետքի տեղեկությունը, թե ինչպես է կառավարող կուսակցության խմբակցության ղեկավարը շուկայականից մի քանի տասնյակ հազար դոլարով ձեռք բերել առանձնատուն, տիկնոջ հետ մեկտեղ: Կինն էլ, ինչպես հայտնի է, պետական Հայփոստի գործադիր տնօրենն է:
Հիմա օրինակ մի պահ պատկերացրեք, թե ինչ ելույթներ կունենար պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2018 թվականի մայիս, եթե հանկարծ լիներ իրավիճակ, երբ Հայփոստի գործադիր տնօրեն լիներ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարի կինն ու ստանար շատ բարձր աշխատավարձ, այն էլ՝ պետությունից:
Մինչդեռ, մինչեւ 2018 թվականը Հայփոստը կարծես թե պետության վրա ֆինանսական բեռ չէր, քանի որ տրվել էր հավատարմագրային կառավարման՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: 2018-ից հետո հետ վերցրին, դարձրին պետական կառավարում, ու ընկերությունը զարմանալիորեն սկսեց աշխատել վնասով, թեեւ փաթեթավորման համար ծախսվեցին ահագին փողեր, ինչը սակայն աշխատանքի որակի հարցում չի փոխել սկզբունքորեն ոչինչ:Հետո երեւի թե վնասները ծածկելու համար՝ բարձրացրին գները:
Մի խոսքով, տվյալ պարագայում գրառումս Հայփոստի մասին չէ, այլ շահերի բախման, որի պարագայում Նիկոլ Փաշինյանն ու ներկայիս իշխանության մյուս ներկայացուցիչները ցած չէին իջնի ամբիոններից, եթե լիներ նախկինների ժամանակ:
Եվ այստեղ ուշագրավը: Պատգամավորի՝ շուկայականից զգալի էժան ձեռք բերած գույքի մասին լրատվամիջոցը գրում է, որից հետո պատգամավորը գրում է Ռոբերտ Քոչարյանի մասին, ասելով, թե ե՞րբ է վերադարձնելու «թալանածը»:
Այստեղ չեմ ուզում խոսել այն մասին, որ գործադրվում է հերթական պարզունակ հնարքը, որով կերակրում են մարդկանց արդեն յոթ տարի, շեղելով իրենց վերաբերյալ թեմաներից:
Այստեղ կա մեկ այլ, շատ ավելի կոնկրետ հանգամանք: Կառավարող մեծամասնության պատգամավորը Ռոբերտ Քոչարյանին է հարցնում, թե ե՞րբ է վերադարձնելու 200 միլիոն դոլարը:
Մինչդեռ, առողջ բանականությունը, իրավական, քաղաքական պետության տրամաբանությունը ենթադրում է այլ բան՝ պատգամավորը կանչում է իր նշանակած վարչապետին, որը այդ պաշտոնին է հասել նաեւ «թալանի» թեման ֆիզիկապես ու բարոյապես մաշելով, ու հարցնում վարչապետին՝ ե՞րբ եք ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանը թալանել է 4 միլիարդ կամ 200 միլիոն, եւ ե՞րբ է հետեւելու այդ համոզիչ ու անառարկելի ապացույցների հիման վրա դատաիրականացվելիք իրավական գործընթացը:
Կրկնեմ, խոսքը մոգոնված գործընթացի մասին չէ, այլ անառարկելի ապացույցների վրա հենված, երբ որեւէ մեկը չի կարող կասկածի տակ դնել այդ ապացույցները:
Իրավական, քաղաքական երկրում խորհրդարանական մեծամասնության պատգամավորը պետք է իր նշանակած վարչապետին տա այդ հարցերն ու պահանջի արդյունք, այլ ոչ թե վերացական ու դեկլարատիվ ֆեյսբուքյան հարցեր ուղղի նախին որեւէ նախագահի:
Բայց, իհարկե հասկանալի է, որ նպատակը ոչ իրավականությունն է, եւ ոչ էլ քաղաքականությունը: Նպատակը նենգափոխումն է եւ այդ գնով իշխանության պահպանումը: Ահա թե ինչու, խորհրդարանական մեծամասնությունը վարչապետին ուղղում է միայն այն հարցերը, որոնք ստանում է հենց այդ նույն վարչապետից՝ սմս-ով կամ վոթսափյան հաղորդագրությամբ, իսկ ազատ ստեղծագործելու իրավունք ունի միայն նախկին նախագահների հասցեին վաղուց ձեւակերպված նարատիվները հնչեցնելիս:
Սա նշանակու՞մ է, որ նախկին նախագահները հրեշտակ են, չկան առնվազն հարցեր ուղղելու հիմքեր եւ այլն:
Իհարկե ոչ: Դա կլիներ նույնիսկ ծիծաղելի: Հարցն այն է, որ հանրային ցանկացած կասկած պետք է հաստատվի գերազանցապես անառարկելի ապացույցներով: Եթե կասկածներին չեն հետեւում ապացույցներ, ապա կասկածները վերածվում են ընդամենը իշխանական քարոզչական ձեռնածության ռեսուրսի: