Մի քանի դիտարկում ընթացող փաստացի նախընտրական քարոզարշավի մասին.▪️Նիկոլ Փաշինյանը փորձում է բյուրեղացնել ու պահել իր էլեկտորատը, նա շատ լավ ճանաչում է այդ էլեկտորատին ու աշխատում է բացառապես այդ էլեկտորատի հետ: Նրա գերխնդիրն է պահել եղած քվեները, ինչը այս պահի դրությամբ նրա մոտ ստացվում է` լավ թե վատ: Փաշինյանը, այնուամենայնիվ, թույլ է տալիս սխալներ, բայց ունի արագ կողմնորոշվելու կարողություն ու դրա հաշվին կարողանում է նվազեցնել դրանց հետևանքները:
▪️Ընդդիմության առաջնորդ Սամվել Կարապետյանի թիմը գերակտիվ աշխատանք է կատարում, բայց ունի ավելիին հասնելու պոտենցիալ: Կան ընթացիկ սխալներ, որոնք որոշակի վնաս տալիս են ուժին, հատկապես կադրային մասով, անփորձությունը զգացնել է տալիս, արտաքին տարբեր դերակատարներ փորձում են իրենց ազդեցությունը հաստատել այդ թիմում: Այս ուժի հաջողելու համար Սամվել Կարապետյանի ուղիղ մասնակցությունը գործընթացներին ինչ-որ պահի ուղղակի անհրաժեշտություն է լինելու:
▪️Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, աստիճանաբար սրում է խաղը, ցույց է տալիս, որ զգույշ չի խաղալու ու պատրաստ է լինելու ձեռնոց նետել: Միակ ընդդիմադիր առաջնորդն է, որը հստակ խոսում է այս իշխանություններին պատժելու ու պատասխանատվության ենթարկելու մասին, սրանով իսկ ավելի ռադիկալ տրամադրված ընդդիմադիր շերտին կոնսոլիդացնում է իր շուրջ: Քոչարյանը ևս ճանաչում է իր էլեկտորատին ու փորձում է հնարավորինս պահել այն: Նկատելի է ակտիվ աշխատանք երիտասարդների հետ:
▪️Գագիկ Ծառուկյանը ճիշտ մարտավարություն է ընտրել ու շրջում է մարզերում, դա անում է իր ոճին համահունչ` անմիջական կերպով: Տեսանելի է, որ նրա մոտ հաջողվում է ստեղծել էլեկտորատ ու նրա այս մարտավարությունը հատկապես մարզերում կարող է լուրջ հարված հասցնել իշխանությանը:
▪️Ընդդիմության ներսում կան կոնկրետ շրջանակներ, որոնք լծված են գլխավոր ընդդիմադիրների միջև «կռիվ գցելու» գործին, ակնհայտ աշխատանք է գնում Քոչարյանի անձի դեմ, փորձ է արվում մարդկանց հիասթափեցնել ու նվազեցնել ընտրություններին մասնակցության թիվը: Ստացվու՞մ է դա անել: Տեսանելի է, որ ոչ, այդ թեզերը պոպուլյար չեն դառնում ու, ըստ էության, անտեսվում են:
@armgeopolitic