«Զվարթնոց» օդանավակայանի Business lounge-ի վերելակը վեց ամիս կլինի` չի աշխատումMakaryanNews-ը ֆիքսել է, որ տարածաշրջանի թերևս ամենաթանկ, բայց և ամենագեղեցիկ ու հարմարավետ օդանավակայանի` «Զվարթնոցի»
Business Lounge տանող վերելակը վեց ամիս կլինի` չի գործում: Ամռանը մեկնում էինք, որոշեցինք բարձրանալ բիզնես սպասասրահ, ու տեսանք` վերելակի մուտքը կարմիր ժապավենով փակված է. վերելակը չէր աշխատում: Ստիպված եղանք ծանր ճամպրուկով աստիճաններով բարձրանալ: Աշնանը ևս մի քանի անգամ առիթ ունեցանք «Զվարթնոցի»
Business Lounge-ից օգտվելու` դարձյալ ոտքով բարձրացանք, քանզի վերելակը էլի չէր աշխատում: Տարին ավատրվում է, ու «Զվարթնոցի» բիզնես սպասասրահ տանող վերելակը նորից չի գործում:
Փաստորեն, իր թանկ սպասարկմամբ հայտնի «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը կես տարի է` մի հասարակ վերելակ չի կարողանում նորոգել, որպեսզի իրենց հարմարավետության համար բավականին մեծ գումար վճարող ուղևորները ստիպված չլինեն ծանր ճամպրուկները աստիճաններով քարշ տալ: Սա, մեղմ ասած, ամոթ է ու խայտառակություն:
Նկատենք, որ «Զվարթնոցի»
Business Lounge մուտքը բավականին թանկ արժե` 55 եվրո, ու այնպես չէ, թե բարձրակարգ պայմաններ են ապահովված այնտեղ կամ նորմալ ուտեստներ կան` ի տարբերություն շատ այլ օդանավակայանների ավելի մատչելի բիզնես սպասասրահների: Հիմա էլ այս ամենին ավելացել է չաշխատող վերելակը, որն ուղղակի պատիվ չի բերում «Զվարթնոցի» պես ժամանակակից, միջազգային օդանավակայանին և դրա ղեկավարությանը:
Հ.Գ. Սերգեյ Ավետիսյան, մի հատ, եթե դժվար չի, էս վերելակը կսարքե՞ք: Եթե փողն է խնդիրը, ու, ասենք, աշխարհի ամենաթանկ օդանավակայաններից մեկը փող չունի, որ վերելակ նորոգի, ինձ ասեք` ես իմ համեստ միջոցներից մի բան կանեմ, ձեզ կօգնեմ: Իսկ եթե ձեր մտքով չի անցել կամ չեք ֆայմել, որ էդ վերելակը կարելի է ու ՊԵՏՔ Է նորոգել, ապա դա էլ եմ ես ձեր փոխարեն ֆայմում, ձեզնից մնում է ընդամենը սարքել և վերջ: Կսարքեք, չէ՞) Դե, ի գո´րծ
😜Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
@MakaryanNews