«
📍Մեր մասին կան իրական պատմական փաստեր, դա Հայաստանի Հանրապետության ներքին թելադրած դիսկուրս չէ, որ հավատաս կամ չհավատաս: Հայոց ցեղասպանությունը մեր հորինածը չէ, եթե չլինեն միջազգային բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ, ներկաներ, շատերը նույնիսկ չէին իմանա, թե ինչ է տեղի ունեցել Օսմանյան կայսրությունում: Շատ հաճախ ինձ համար գերադասելի կլիներ, որ իշխանություններն ընդհանրապես չմեկնաբանեին, քան անցկացնեին զուգահեռներ, որոնցով ոչ միայն մեզ են վնասում, այլեւ նորմալ են դարձնում Ադրբեջանի անհարկի զավթողական պնդումները, սա է ինձ համար խորքային խնդիրը…
📍Խնդիրը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 5, 10 կամ 15 տարի անց կարող են առաջանալ նոր սպառնալիքներ։ Եթե ժամանակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տրվեր ճիշտ գնահատական և լիներ պատշաճ վերաբերմունք, մենք կարող էինք կանխել 2020 թ. պատերազմը։ Երբ քո հակառակորդը քեզ հետ խոսում է ուղիղ, պարզ տեքստով, ձևավորում է քո դեմ խոսույթ և հետո այն օգտագործում է քո դեմ՝ սանձազերծելով պատերազմ, իսկ արդեն մեկ անգամ դա արել է և այժմ կրկին անում է՝ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ, ու դու չես ուզում հասկանալ, ուրեմն խնդիրը քո ընկալման և հասկանալու հետ է կապված։
📍Դու կարող ես դա կանխել խելացի դիվանագիտական, քաղաքական եւ տեղեկատվական քայլերով՝ առանց այն հասցնելու մարդկային կյանքերի գնով կանխելու անհրաժեշտության։ Սակայն այսօր զբաղված ես այդ ամենը նորմալացնելու փորձերով։ Ի դեպ, Ալիեւի ելույթից հետո նրանց պաշտոնական լրատվամիջոցներն արդեն էլ ավելի մեծ թափով են սկսել թիրախավորել Հայաստանը և հայ ժողովրդին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝
https://www.aravot.am/2025/11/06/1520761/© 1998 — 2025 Առավոտ – Լուրեր Հայաստանից
«Հրահանգն է հստակ, պետական կարգադրությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը բոլոր հնարավոր միջոցներով ներկայացնել որպես «հին ադրբեջանական…
Իրականում Իլհամ Ալիեւը բավականին պարզ եւ ուղիղ տեքստով Հայաստանի դեմ զավթողական ծրագրերի դեմ խոսել է առաջին անդամ 2022թ դեկտեմբերի 24-ին, եւ Արման Թաթոյանի մոտ եւս կար այդ հղումը: Նա ասել է, որ Հայաստան անունով պետություն այս տարածաշրջանում չի եղել, ներկայիս…