1993 թվականի այս օրերին ազատագրվեց Քարվաճառը։
Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծու մեղադրանքով դատավարության ժամանակ առանձին անդրադարձ է եղել այս օպերացիային և ոչ մեկ անգամ։
Իսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը, այդ թվում ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսը կարողացավ պահել Քարվաճառը և ոչ մի սանտիմետր չկորցնել, բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթով այն հանձնվեց Ադրբեջանին։
Իսկ պատերազմից հետո Ալիևը մի քանի անգամ խոստովանել է, որ
Քարվաճառը նոյեմբերի 9-ի եռակողմով վերադարձնելով՝ պահպանել են հազարավոր ադրբեջանցի զինվորների կյանքեր, քանի որ ուժով վերցնելը բարդ էր։
Եվ այստեղ 44-օրյա ժամանակ քիչ զոհեր չեն տվել։
Քարվաճառի հանձնումը հեշտացրեց ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուխումը։
Արդյո՞ք սա պատասխանատվություն չի ենթադրում, արդյո՞ք ռազմական ղեկավարությունը տեսել է փաստաթուղթը և դեմ կանգնել, թե պիտի ամեն գնով կանգնեցվեր, եթե չասենք Ալիևին հարմար ժամանակ։