Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոս Դենդիասը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոս Դենդիասը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հելլենիզմի համար, որն իր բարեկամ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։ Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,-իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։