Памятник «Мы — наши горы», символ Арцаха, находится под угрозой полного уничтожения. Об этом предупреждает омбудсмен культурного наследия Арцаха, вице-председатель историко-культурной общественной организации «Азгаин» Овик Аванесов.
Монумент «Мы — наши горы», известный также как «Дедушка и бабушка», является одним из символичных памятников армянской идентичности, исторической памяти и культурного наследия. Он был создан в 1967 году скульптором Саргисом Багдасаряном и архитектором Юрием Акопяном. Высеченный из красного туфа памятник высотой около 9 метров установлен на вершине холма, символизируя неразрывную кровную связь между арцахской землей и народом.
Скульптура представляет собой пожилых супругов в традиционных арцахских костюмах, стоящих плечом к плечу в гордой и непоколебимой позе.
В ноябре 2024 года распространенные в социальных сетях фотографии и видео зафиксировали случаи вандализма: на передней и задней частях памятника были отмечены повреждения и армянофобские оскорбительные надписи. Пострадала также прилегающая территория. В то же время в азербайджанских официальных и неофициальных кругах активно циркулируют заявления о полном уничтожении памятника.
Примечательно, что подобный сценарий уже был применен в отношении церкви Святого Акопа и кафедрального собора Сурб Аствацамайр Овани в Степанакерте, разрушению которых предшествовали пропагандистские публикации аналогичного содержания. Это обстоятельство вызывает обоснованную тревогу, что памятник «Мы — наши горы» стоит перед лицом той же участи.
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Ոչնչացնում ենա մեն ինչ, բայց դատապարտում դրոշ այրելը😡Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին ահանզանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։
Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։
2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։
Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք