⚖️ Երևանի Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած
դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քր. օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): «Ազատությանը» հայտնել են Քննչական կոմիտեից:
📌 Նշենք, որ Շենգավիթի բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը հայտարարել էր, որ փետրվարին
թաղապետարանում կոմունալ բաժնի ղեկավարն ու ենթակաները հայհոյել են իրեն, ծեծել ու քաշքշելով դուրս հանել շենքից, երբ ինքը աշխատավարձը վճարելու պահանջով, տեսախցիկը միացրած, գնացել է այնտեղ: Նա պատմել է, որ կոմունալ բաժնի պետի ու իր հարաբերությունները լարվել են, երբ Կառավարության առաջ պահանջել է, որ իրենց մուտքի տանիքը նորոգեն: Դրանից հետո, ըստ կնոջ, աշխատած օրերը չեն լրացրել, հանիրավի մեղադրել են, թե լավ չի աշխատում, աշխատավարձն իջեցրել են, հետո՝ գործից ազատել:
💬 Շենգավիթի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը
հերքել է, թե իր ենթակաները հավաքարարին ծեծի են ենթարկել՝ նշելով, որ չի խրախուսում ենթակաների արարքը, և դրա համար
տրվել է բանավոր նկատողություն: |
azatutyun.am|