Հայաստանի դեպքում, ինչպես Մոլդովայի ու Ուկրաինայի, գործընթացը սահմանափակվելու է հակաեվրասիական և հակառուսական պլացդարմի վերածվելով։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Եվրոպան Ռուսաստանի հետ ակնհայտորեն պատերազմ է նախապատրաստում, ինչի մասին հայտարարում են Ուսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպական այլ ղեկավարներ, ըստ էության, Հայաստանը ուզի-չուզի դառնում է այդ պատերազմի կողմ։ Այդպիսով Հայաստանը ոչ միայն Թուրքիա-Ադրբեջանի համար է լինում թիրախ, այլև դառնում է այդպիսին աշխարհաքաղաքական կենտրոնների համար։
Ոչ մի պարագայում մեզ որևէ առումով չի կարելի ներքաշվել Ռուսաստան-Արևմուտք հակամարտության, ապագայում չի բացառվում՝ պատերազմի մեջ, որովհետև դա գոյաբանական ակնհայտ ռիսկ է մեզ համար։ Իսկ Հայաստանի, այսպես կոչված, հայտը դեպի Եվրամիություն, իրականում հենց վերևում կնարագրված իրադրություն տանող քայլերից մեկն է, եթե ոչ՝ ամենավճռորոշը։
🎦զրույցն ամբողջությամբ