Դաշնակցությունում շատ լավ ընկերներ ունեմ, հրաշալի մարդիկ, հայրենասեր մարդիկ, բայց փաստ է, որ ՀՅԴ-ն էլ իր բաժին մեղքն ու պատասխանատվությունն ունի, որ օգնել է Սերժ Սարգսյանին կառավարման այս մոդելը փաթաթել Հայաստանի վզին։ Կասկածից վեր է, որ ուղղակի չեն պատկերացրել, որ դա կարող է նման ողբերգության բերել, բայց բերեց ու գոնե հիմա պետք է ընդունեն, որ սխալ բան են արել։
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման մասին կետ ուղղակի չպետք է լինի, սա բերելու է սկզբունքային անհամաձայնության հասարակության ընդդիմադիր տրամադրված բավականին զգալի շերտի հետ ու այս ուժը մյուս ուժերից գոնե ինձ համար հենց դրանով էր տարբերվում, որ հստակ խոսում էր խորքային խնդրից՝ կառավարման մոդելից ու առաջարկում դրա փոփոխություն Հայաստանի համար ամենաարդյունավետ մոդելի վերադարձով։
Ի գիտություն «Հայաստան» դաշինքի․ ՈՉ ՄԻ խորհրդարանական կառավարում «Հայաստան» դաշինքի հանդիպումն էի դիտում քաղաքացիների հետ Մասիսում ու լսեցի ինձ համար մտահոգիչ մի բան, որի մասին, իհարկե, խոսելու եմ։ Երբ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց այս ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ խորհրդարանական…