Վերջին օրերին հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել համաշխարհային ասպարեզում, որոնց հետևանքները այս կամ այն կերպ զգացվելու են նաև Հայաստանում, տվյալ դեպքում` առաջին հերթին տնտեսական և ֆինանսական գործոնով պայմանավորված:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին: Թրամփը նշել է, որ Պուտինի հետ ակտիվ երկխոսության մեջ է, նախագահների հատուկ բանագնացները պարբերաբար հանդիպում են ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, քննարկվում են նաև տնտեսական համագործակցությանն ու պատժամիջոցների հնարավոր չեղարկմանն առնչվող հարցեր: Նախորդ շաբաթ ԱՄՆ-ը արդեն իսկ չեղարկել էր մի շարք նավթային պատժամիջոցներ:
ԱՄՆ-ը վերացրել է նաև Բելառուսի ֆինանսների նախարարության ու մի քանի բանկի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:
Ռուս — ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանում ֆինանսական հսկայական շարժը պայմանավորված է առաջին հերթին այս պատժամիջոցների հետ ու եթե հեռանկարում նշմարվում է այդ պատժամիջոցների թեկուզ մի մասի չեղարկում, դա ուղղակի ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա` բացասական իմաստով:
Մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որը կախված կլինի այլ երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից կամ դրանց չեղարկումից: Հայաստանը սպառող ու միայն ծառայություններ մատուցող երկիր չպետք է լինի, որի թիվ մեկ հարկատուն հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերություն է: