Ես դեմ եմ, որ մեր երկրում բռնությամբ, ծեծելով ու բեսպրեդելով հարցեր լուծվեն, բայց դեմ եմ նաև մարդկանց հայհոյելուն, առավել ևս` ընտանիքներ մտնելուն ու այդ ամենին իրավապահների կողմից գնահատական չարժանացնելուն:
Մեր երկրում իրավապահ համակարգն իր խնդիրը չի կատարում, մենք ամեն օր տեսնում ենք ռազբորկաները, կրակոցներն ու դանակահարությունները, որոնց վերջ չկա, երկրում կան «յուրայիններ», որոնց փաստացի թույլատրված է ամեն ինչ ու կան «օտարներ», և սև-սպիտակ այս բաժանումը թշնամանքը միայն խորացնելու է երկրի ներսում:
Այս իրավիճակն ունի կոնկրետ մեղավոր ու պատասխանատու ու դա քաղաքական իշխանությունն է: Ուժային կառույցները պետք է կատարեն իրենց պարտականությունները, դատախազության, քննչական կոմիտեի, դատական համակարգի համար ԲՈԼՈՐԸ պետք է լինեն հավասար ու պաշտպանված օրենքի ուժով, այլ ոչ թե օրենքը ընդդիմադիր հայացքներ ունեցողի համար մեկնաբանվի մի կերպ, իշխանության աջակցի համար` լրիվ այլ կերպ: