«Աբովյան time»․ ԱՄՆ-ին և Իսրայելին չհաջողվեց Իրանում սոցիալական դժգոհության ալիքը գագաթնակետին հասցնել, որը իրենց հաշվարկով կբերի ժողովրդական ցասման, իշխանափոխության կամ պետության ձևի փոփոխության։ Ավելին, Իրանի հոգևոր առաջնորդի սպանությունը հանգեցրեց հակառակ պրոցեսին՝ իրանական հասարակությունը համախմբվեց իշխանությունների շուրջ։
Իրավիճակը իրականում շատ տարակուսելի է․ ամերիկացիները հայտարարում են, թե լուծել են իրենց առջև կանգնած խնդիրը, ինչպես իրենք են ասում՝ ոչնչացրել են իրանական միջուկային ծրագիրը, նավատորմը, ՀՕՊ համակարգը և այլն, ինչը խիստ կասկածել է։ Մյուս կողմից՝ Իրանը հրաժարվում է դադարեցնել պատերազմը՝ պնդելով, որ պետք է Իրանը պայմաններ թելադրի, որ, օրինակ, մի տարի հետո նույնը չկրկնվի։
Այսպիսով, Թրամփն ու Նեթանյահուն մտել են փակուղի․ պատերազմը շարունակվում է։ Եվ եթե Թրամփի դեպքում ներքաղաքական իրավիճակը կձևավորի առավելագույնը իմպիչմենտի գործընթաց, ապա Նեթանյահուի դեպքում՝ ընդհուպ դատական և քրեական գործեր, որոնք դեռևս անցյալից են պարբերաբար թակում Իսրայելի վարչապետի դուռը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm |
🔴🔴 106.0FM