Օրերս հանրային հեռուստաընկերությունը մի ռեպորտաժ էր պատրաստել, որում փորձագետ ներկայացող պրոպագանդիստները պնդում էին, որ ընդդիմադիր ուժերը անցնելու են խորհրդարան և «Գյումրի 2» անեն, որն անթույլատրելի է։
Իսկ ի՞նչ է եղել «Գյումրի 1»-ի դեպքում, որ սրանք վախենում են դրա կրկնությունից։ Գյումրու ընտրությունների ժամանակ քաղաքացիները բարձր մասնակցություն են ունեցել ընտրություններին․ չորս ընդդիմադիր ուժ միասին ստացել են քաղաքացիների 50+ տոկոս ձայները և միասնական ձևով ընդդիմադիր թեկնածու են ընտրել քաղաքապետ։
Սա իշխանության ձևավորման հենց այն դասական ժողովրդավարական ճանապարհն է, որի մասին այդ իբր փորձագետները խոսում էին ամեն օր։ Մենք կարող ենք լավ կամ վատը ասել ընտրված թեկնածուի մասին, բայց ժողովրդի քվեարկության պատկերը դա է եղել։
Հիմա, երբ այս մարդիկ ասում են, թե չպետք է թույլ տալ «Գյումրի 2», ըստ էության նրանք ասում են, որ չպետք է թույլ տալ, որ ժողովուրդը ընտրի։ Սա այն է, ինչ պետք է իմանալ լիբերալ ֆաշիստների մասին։