Blog

  • ՊՊԾ-ն և ոստիկանները հսկում են եկեղեցու մուտքերը, որտեղ Փաշինյանը պատարագի է մասն…

    ՊՊԾ-ն և ոստիկանները հսկում են եկեղեցու մուտքերը, որտեղ Փաշինյանը պատարագի է մասնակցում

  • Եկեղեցական թափորը Վեհափառի առաջնորդությամբ Վեհարանից շարժվեց Մայր ՏաճարԴԻՏԵԼ ՏԵՍ…

    Եկեղեցական թափորը Վեհափառի առաջնորդությամբ Վեհարանից շարժվեց Մայր Տաճար
    ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբու…

    ◼️ Մահացել է գրող, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը։ Այս մասին Ֆեյսբուքում հայտնել է նրա որդին։
    📌 Զորի Բալայանը 91 տարեկան էր։

  • Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատ…

    Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
    Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները:
    Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Այն բնության զարթոնքը խորհրդանշող ամենամեծ ու ամենասպասված տոնն է։ Տոնը շարժական է և Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող առաջին կիրակի օրը, որը հանդիպում է մարտի 22-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում։
    Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
    Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
    Տոնի օրը առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով:
    Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
    Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից։ Հավատացյալները միմյանց ողջունում են տալով Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը պետք է հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։
    Սուրբ Հարության տոնին հաջորդող օրը, ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոցը։
  • Пасхальная Патриаршая литургия в Кафедральном соборе ЭчмиадзинаВ Кафедральном с…

    🇦🇲⛪️ Пасхальная Патриаршая литургия в Кафедральном соборе Эчмиадзина
    В Кафедральном соборе Первопрестольного Святого Эчмиадзина проходит Патриаршая литургия Святого Воскресения.
    Информационная система Святого Эчмиадзина
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Հանրային հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակում Մայր Աթոռում մատուցվող պատարա…

    🔺Հանրային հեռուստաընկերությունը եթեր չի հեռարձակում Մայր Աթոռում մատուցվող պատարագը:
    🔺Փոխարենը Հ1-ի ուղիղ եթերով հեռարձակվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ընթացող պատարագը, որին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները:
    🔺Հիշեցնենք, որ այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

  • Մի՛ հուսահատվեք, մի՛ հիասթափվեք, եթե այսօր «քարի» եք հանդիպել, մնացեք հաստատ, վս…

    Մի՛ հուսահատվեք, մի՛ հիասթափվեք, եթե այսօր «քարի» եք հանդիպել, մնացեք հաստատ, վստահությամբ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Այսօր Սուրբ Հարության տոնն է՝ Զատիկը:Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության …

    🐣Այսօր Սուրբ Հարության տոնն է՝ Զատիկը:
    Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:
  • Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելե…

    🇺🇸🇺🇦 Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ապրիլին հնարավոր է այցելեն Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գլխավոր օգնական Կիրիլո Բուդանովը։
    📌 «Քուշներ, Ուիթքոֆ, Լինդսի Գրեհեմ, հենց նրանք են, ում սպասվում է տեսնել։ Ուրիշ ով կլինի՝ կտեսնենք»,- ասել է Բուդանովը։ |azatutyun.am|

  • Посол ЕС в Армении Василис Марагос поздравил с праздником Святого Воскресения н…

    🇦🇲🇪🇺 Посол ЕС в Армении Василис Марагос поздравил с праздником Святого Воскресения на армянском языке.