Կրեմլը հաստատում է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման փաստը«Աշխատանքային այցով Մոսկվա ժամանող Հայաստանի վարչապետի հետ նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները՝ մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը»
, — նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Փաշինյանը Ռուսաստան կմեկնի, կհանդիպի Պուտինին Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետի հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարությունից են հայտնում: